ԿԳ նախարարը Փարիզում կմասնակցի «Թումո»-ի մասնաճյուղի բացմանը, Հալլեում՝ «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

Լուրեր

14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

2018 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը. տեղեկացնում է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Փարիզում նախարարը կհանդիպի նաև Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ. նախատեսվում է քննարկել «Հորիզոն-2020» ծրագրի մասնակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հետ ծրագրերի իրականացումը:

ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլների հրավերով 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և կմասնակցի Հալլե քաղաքի Մարտին-Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման քսանամյակին նվիրված միջոցառմանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարի պետքարտուղարի, Բունդեսթագի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահի և Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի ռեկտորի հետ: Վերջինիս հետ հանդիպումը կարևորվում է Բեռլինի պետական գրադարանի, Բեռլինի Հումբոլդթի անվան և Հալլեի Մարտին-Լյութերի անվան համալսարանների կողմից 2019թ. համատեղ կազմակերպվող և Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովի համատեքստում։ Նախատեսվում է նաև հանդիպումներ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի էկոնոմիկայի, գիտության և թվայնացման նախարար պրոֆեսոր Արմին Վիլլինգսմանի և նույն երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլների հետ: