Ալիևը կրկին խոսել է «արևմտյան ադրբեջանցիներից» և հայտարարել , թե ՀՀ-ն Ադրբեջանին «150 մլրդ դոլարի վնաս է հասցրել»

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրավյալ հայաթափված Ստեփանակերտում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում կրկին արդարացրել է Արցախի դեմ իրականացրած  ռազմական ագրեսիան ու էթնիկ զտումը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք Հայաստանին և նրա հետևում կանգնած պետություններին, որ եթե Հայաստանը կամավոր չլքի մեր օկուպացված տարածքները, մենք կվերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը ռազմական միջոցներով։ Ցավոք, Հայաստանը և նրա հովանավորները լուրջ չընդունեցին մեր նախազգուշացումը և, որպես արդյունք, զղջացին դրա համար»,- հայտարարել է Ալիևը։

Նա շարունակել է ՀՀ-ին տարածքային պահանջներ ներկայացնել՝ խոսելով «արևմտյան ադրբեջանցիների» կեղծ նարատիվից։ Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է համարում Հայաստանի տարածքը։

«Մեծ նշանակություն ունի նաև Հայաստանից արտաքսված «արևմտյան ադրբեջանցիների» իրավունքների ապահովումը։ Մենք բարձր ենք գնահատում անցյալ ամիս Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետությունների կողմից բանաձևի ընդունումը, որով աջակցություն է հայտնվում Հայաստանից բռնի կերպով արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նա, միաժամանակ, ասել է, թե Հայաստանը, իբր, Ադրբջանին 150 մլրդ դոլարի վնաս է հասցրել։

«Տարածքների օկուպացիայի ընթացքում Հայաստանն Ադրբեջանին հասցրել է 150 միլիարդ դոլարի վնաս։ Օկուպացիայի տարիներին Հայաստանը ոչնչացրել է մեր քաղաքներն ու գյուղերը, մշակութային և կրոնական հուշարձանները։ 67 մզկիթներից 65-ը ոչնչացվել են Հայաստանի կողմից»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի