Լուգանսկում տեղի ունեցած պայթյունից զոհվել է նախկին քաղաքապետը

Լուրեր

06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լուգանսկի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է քաղաքային վարչակազմի նախկին ղեկավար Մանոլիս Պիլավովը։ Այս մասին հայտնում է Լուգանսկի տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով մահացածի մերձավոր ազգականին, գրում է ՌԲԿ-ն։

Լուգանսկում պայթյուն է տեղի ունեցել կեսօրին՝ Տարաս Շևչենկո փողոցում: Ինքնահռչակ Լուգանսկի հանրապետության (ԼԺՀ) կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ մեկ մարդ զոհվել է՝ առանց մանրամասներ նշելու: Հայտնի է, որ երեք մարդ վիրավորվել է, որոնցից մեկը ծանր վիճակում է:

Քրեական գործ են հարուցել պայթյունի փաստով, նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ, այդ թվում՝ պայթյունատեխնիկական:

Պիլավովը 61 տարեկան էր, ծնվել է 1964 թվականի մարտի 24-ին, Վրացական ԽՍՀ-ի Ալեքսեևկա գյուղում: 2006-2014 թվականներին զբաղեցրել է Լուգանսկի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, նշանակվել է քաղաքապետ 2014 թվականի դեկտեմբերին, պաշտոնը թողել է 2023 թվականի նոյեմբերին:

ՌԲԿ-Ուկրաինան էլ նշում է, որ Պիլավովը հետախուզվում էր Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից 2015 թվականից։ Նրան մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու (պետական ​​իշխանությունը զավթելու), տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն և ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու գործողություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի