ՌԴ-ում սահմանափակել են ադրբեջանական իշխանամերձ լրատվական կայքերի հասանելիությունը

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում ադրբեջանական լրատվական գործակալությունների կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նման խնդիրներ կան Մոսկվայում, Աստրախանում, Վոլգոգրադում, Սանկտ Պետերբուրգում, Վոլոգդայում, Չելյաբինսկում և այլ շրջաններում։

Մասնավորապես, WiFi-ի և բջջային ինտերնետի միջոցով հասանելիություն չկա Global Media Group-ի կայքերին՝ Report.az, Oxu.az, Caliber.az: Խնդիրներ կան նաև այլ լրատվական պորտալների հասանելիության հետ կապված:

Report.az-ը նշում է, որ ՌԴ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային լրատվության միջոցների վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) «Report»-ին որևէ նախազգուշացում չի ուղարկել Ռուսաստանում գործակալության լրատվության սահմանափակման վերաբերյալ։ Այսպիսով, ռուսական կողմն առանց նախազգուշացման սահմանափակել է կայքի մուտքը։

Հավելեք, որ «Global Media Group»-ը կառավարամետ մեդիա հոլդինգ է, որը գործում է 2017 թվականից և վերահսկվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ Ընկերությունների խումբը ներառում է հեռուստաալիքներ, լրատվական գործակալություններ, թերթեր և այլ ընկերություններ, որոնք գործում են Ադրբեջանում և արտերկրում։

Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Global Media Group-ի մաս կազմող լրատվական կայքերը ֆինանսավորվում են Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից։ Դրանք պետական ​​քարոզչություն իրականացնող լրատվամիջոցներ են։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին օրերին սրվել են՝ այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էին ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձինք։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Եվս երեք մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանի դեսպանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների խոշտանգումների և սպանության փաստով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի