Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս մասին գրել է Armsport.am-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ նման ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին (48-րդ տեղ, 1.250 միավոր)։

Հաշվի առնելով ռուսական ակումբների ժամանակավոր հեռացումը եվրոպական մրցաշարերից 2022 թվականից ի վեր, ՈւԵՖԱ-ն Ռուսաստանին տարեկան հաշվարկում է ֆիքսված 4.333 միավոր՝ հիմնվելով վերջին ակտիվ մրցաշրջանների վրա։ Այնուամենայնիվ, Հայաստանը կարողացել է շրջանցել Ռուսաստանին։ Ուկրաինան, չնայած 2023/2024 մրցաշրջանում եվրագավաթներին մասնակցությանը, վաստակել է ընդամենը 3.600 միավոր՝ կորցնելով իր դիրքերը վարկանիշային աղյուսակում։

Այս վարկանիշը կարևոր է եվրագավաթային մրցաշարերում ակումբների քվոտաների բաշխման համար։ Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի, 28-րդ և 29-րդ հորիզոնականները թույլ են տալիս մեկ ակումբ ներկայացնել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում և երեք ակումբ՝ Կոնֆերենցիայի լիգայում։

Վարկանիշի առաջին հորիզոնականները զբաղեցնում են ֆուտբոլային առաջատար երկրները՝

  • Անգլիա (90.839 միավոր)
  • Իտալիա (80.946 միավոր)
  • Իսպանիա (74.953 միավոր)
  • Գերմանիա (71.117 միավոր)
  • Ֆրանսիա (65.177 միավոր)