Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ի ընդդիմության և եկեղեցու հետ Կրեմլի առնչությանը վերաբերող հարցը

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին։ Հարցին, թե «Հայաստանի ընդդիմության, եկեղեցու վրա ճնշումները արդարացնում են նրանով, որ նրանք կապված են Ռուսաստանի հետ ու ՌԴ գործակալներ են», Զախարովան նշել է․

«Անկեղծ ասած, գրում են նրանք, ամաչում են բոլոր մյուսները։ Դա ակնհայտ է, սարսափելի է հայ ժողովդի համար, տեղեկատվական արշավ է։ Դա բերում է պառակտման հայ հասարակության մեջ»։

Ըստ նրա՝  արժեքները, հավատը, կրոնը, եկեղեցին, դառնում են արհեստական կռվախնձոր։

«Ինչո՞ւ է այս ամենը կապվում է ՌԴ-ի հետ։ Ի՞նչ կապ ունի ՌԴ-ն»,- ասել է Զախարովան՝ նշելով, դա ներքին հարց է։

«Իսկ այստեղ ամեն ինչ խառնվել է, մի կողմից հայ եկեղեցու ներկայացուցիչներին են պահանջներ ներկայացվել, մյուս կողմից՝ ի՞նչ կապ ունի Ռուսաստանը, որին մշտապես կապում են այս հարցի հետ, ընդհանրապես հասկանալի չէ»,- ասել է Զախարովան՝ հայտարարելով, որ «Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանում կայունությամբ»։

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ իրենց դիրքորոշումն այն է, որ Հայաստանում պահպանվի օրինականությունը՝ հիմնված Սահմադրության վրա, ապահովվեն քաղաքացիների ազատությունները  ու իրավունքները, այդ թվում՝ կրոնական։

Խոսելով  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայտարարությունների մասին Հայաստանի իշխանություններին աջակցության հետ կապված, Զախարովան հայտարարել է, որ նրանց համար պետք է տուր կազմակերպել իրենց երկրներով, կոչ անել ժողովրդավարության, խոսքի ազատության, իրավունքների պահպանման։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի