ԵՄ պատվիրակության հետ քննարկվել են նորարարական քաղաքականությունների և ծրագրերի իրականացման լայն հնարավորություններ․ ԲՏԱՆ

Լուրեր

29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
Բոլորը

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

Նշվում է, որ քննարկվել են ԵՄ4 «Ինովացիա Արևելք» տարածաշրջանային ծրագրի շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդման հնարավորությունները նորարարական քաղաքականությունների և ծրագրերի իրականացման համատեքստում՝ ընդլայնելով ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանային զարգացման նախաձեռնություններում:

Մխիթար Հայրապետյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական հաբ, ինչը համընկնում է «ԵՄ4 Ինովացիա Արևելք» ծրագրի շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության նպատակի հետ։

Դեսպան Մարագոսն իր հերթին վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ կոնկրետ քայլերով խորացնելու տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանի ներգրավվածությունը ԵՄ4 «Ինովացիա Արևելք» տարածաշրջանային նախաձեռնությանը և Հայաստանում նորարարական էկոհամակարգի ամրապնդմանն աջակցելու ներուժը։ Հատուկ ընդգծվել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի միջազգային տեսանելիության բարձրացման անհրաժեշտությունը՝ միջազգային համագործակցությունների ընդլայնման, ներդրումների ներգրավման և կայուն աճի տեսանկյունից:

«ԵՄ4 Ինովացիա Արևելք» (EU4Innovation East) ծրագիրը Եվրոպական միության կողմից իրականացվող տարածաշրջանային նախաձեռնություն է, որի նպատակն է զարգացնել նորարարական և ստարտափ էկոհամակարգերը Արևելյան գործընկերության երկրներում: