Զախարովան ռուսներին կոչ է արել Ադրբեջան այցելելիս հաշվի առնել առկա իրավիճակը

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Բաքվի ու Մոսկվայի միջև հարաբերությունների լարվածությանը՝ հիշեցնելով, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան վճռական բողոք է ներկայացվել ։

Զախարովան ընգծել է, որ դեսպանին բողոք է ներկայացվել նաև «Sputnik Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման հետ կապված և պահանջ՝ անհապաղ ազատ արձակել նրանց։ Սակայն նրանց նկատմամբ ճնշումները շարունակվել են, աշխատակիցները կալանավորվել են 4 ամսով և Բաքվում ՌԴ հյուպատոսական ծառայությանը նրանց տեսակցելու հնարավորություն չի տրվում։

«Հուսով ենք՝ երկկողմ հարաբերությունները փչացնելու ցանկություն ունեցողները զերծ կմնան հետագա սադրիչ քայլերից։ Դրանք արդեն քիչ չեն եղել և լուրջ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին։ Կոչ ենք անում ադրբեջանական կողմին միջոցներ ձեռնարկել՝ վերադառնալու միջպետական հարաբերությունների այն  մակարդակին, որն առկա է պաշտոնական փաստաթղթերում։ Դա ռազմավարական գործընկերության մակարդակն է»,- հայտարարել է նա՝ նշելով, որ  հարցերը պետք է լուծվեն գործընկերային կերպով։

Զախարովան նաև հայտարարել է՝ ՌԴ այն քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ ուղևորություն են ծրագրում, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը։ Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունն ընդունում է զանգեր և պատրաստ է տրամադրել առկա տեղեկատվությունը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների հարազատներին և մտերիմներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի