ՌԴ-ն երբեք չի սպառնացել Ադրբեջանին․ Կրեմլը պնդում է` Կիևը փորձում է սեպ խրել Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Ուկրաինայի ղեկավարությանը մեղադրել է Եկատերինբուրգի իրադարձությունները Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում լարվածությունը սրելու համար օգտագործելու փորձերի մեջ։ Նա այսպես է մեկնաբանել Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Զելենսկիի  միջև նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցը, գրում է Ինտերֆաքսը։

«Ուկրաինան կանի հնարավոր ամեն ինչ՝ կրակին յուղ լցնելու, ադրբեջանական կողմին հուզական գործողությունները շարունակելուն հրահրելու համար»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է՝ «դա շատ հեշտ է կանխատեսել»։

«Ռուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում Ադրբեջանին, նույնիսկ այն, ինչը դարձավ [Բաքվի արձագանքի] սկզբնական պատճառը, քննչական գործողություններն ու հանցագործությունների բացահայտման աշխատանքներն էին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ»,- նշել է Պեսկովը։

Ըստ Կրեմլի խոսնակի՝ Կիևը, սակայն, «կանի ամեն ինչ, այս տեղեկատվությունը վերլուծելու և լարվածություն հրահրելու համար»։

Հիշեցնենք, որ նախօրեին Զելենսկին զանգահարել և աջակցություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ ՌԴ-ում ադրբեջանցիների մահվան դեպքերի ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի