Թրամփը հայտնել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի պայմաններին

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի պայմաններին։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Իմ ներկայացուցիչները երկար և արդյունավետ հանդիպում  են ունեցել իսրայելցիների հետ Գազայի հարցով: Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի վերջնականացման համար անհրաժեշտ պայմաններին, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։ Կատարցիներն ու եգիպտոսցիները, որոնք շատ են աշխատել խաղաղության հասնելու համար, կներկայացնեն այս վերջնական առաջարկը։ Հուսով եմ, որ Մերձավոր Արևելքի բարօրության համար ՀԱՄԱՍ-ը կընդունի այս գործարքը, քանի որ այն չի բարելավվելու, այլ միան վատանալու է»,- նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը հնչում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը  հուլիսի 7-ին նախատեսված հանդիպումից առաջ։ Մինչ այդ, հունիսի 30-ին Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը մեկնել էր Վաշինգտոն՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը և Իսրայելի վարչապետի այցը քննարկելու համար։

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հրադադարի նախորդ համաձայնությունը կնքել էին 2025 թվականի հունվարի 19-ին։ Այն  նախատեսում էր երեք փուլ։ Առաջին փուլով ՀԱՄԱՍ-ն ազատ արձակեց 33 իսրայելցի պատանդի, իսկ Իսրայելը՝ գրեթե 2000 պաղեստինցի բանտարկյալի։ Բացի այդ, իսրայելական բանակը պետք է աստիճանաբար լքեր Գազայի հատվածի խիտ բնակեցված տարածքները։ Կողմերն առաջին փուլից այն կողմ չանցան։ Մարտին Իսրայելը վերսկսեց հարվածները Գազայի վրա։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, թե ՀԱՄԱՍ-ը «մերժել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆի բոլոր առաջարկները»։

Մայիսին ՀԱՄԱՍ-ն արձագանքեց ԱՄՆ-ի 60-օրյա հրադադարի պայմաններին՝ առաջ քաշելով իր սեփական պայմանները, այդ թվում՝ մշտական ​​​​հրադադար և Իսրայելի լիակատար դուրսբերում Գազայից։

Սթիվ Ուիթկոֆը հայտարարեց, որ այդ  պայմաններն անընդունելի են և հետ են մղում բանակցային գործընթացը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի