Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին նոտա է փոխանցվել՝ ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջով

Լուրեր

06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
Բոլորը

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին բանավոր նոտա է փոխանցվել՝ Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հուլիսի 1-ին Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ժամանակ դեսպանին բողոք է ներկայացվել Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների, ադրբեջանական կողմի կողմից երկկողմ հարաբերությունները խաթարելու միտումնավոր քայլերի կապակցությամբ»,- հայտնել են նախարարությունից:

Նշվում է, որ «Ադրբեջանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին բանավոր նոտա է փոխանցվել, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Իգոր Կարտավիին և Եվգենի Բելոուսովին»։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Ռուսաստանի իրավապահ մարմիններին իրենց լիազորությունները գերազանցելու մեջ մեղադրելու՝ Բաքվի փորձերը համարվում են ՌԴ ներքին գործերին միջամտություն։ Ընդգծվում է, որ ՌԴ Քննչական կոմիտեն մանրամասն տեղեկատվություն է տրամադրել այդ ամենի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կողմից նախօրեին «Россия сегодня» լրատվական գործակալության («Sputnik Ադրբեջան») Բաքվի մասնաճյուղում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 անձ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։ Կալանավորվել  է 2 անձ, ևս 5-ը՝ ենթարկվել քրեական պատասխանատվության։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է նախարարություն՝ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալման հետ կապված»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի