ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԹԱԼԱՆՎԱԾ ԵՐԱԶԱՆՔԸ․Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 3

Լուրեր

06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սարիգյուղցի 16-ամյա Սյուզաննա Ավետիսյանը ջութակահարուհի է։ Սկսել է նվագել ութ տարեկանից։ Հաճախում է գյուղից 19 կմ հեռավորությամբ գտնվող Իջևանի երաժշտական դպրոց։ Դասերն անցկացվում են շաբաթական երեք օր։ Քննական շրջանում Սյուզաննան ստիպված է ապրել Իջևանում։ Բացակայելով գյուղից՝ բաց է թողնում դասերը։

Նա երազում է հանդես գալ մեծ բեմերում, ունենալ սեփական հանդիսատեսը և սիրվել նրա կողմից։

1500 բնակիչ ունեցող Սարիգյուղում 10 տարի է՝ մշակութային կյանք չկա: 2007-2008 թվականներին Սարիգյուղից ադրբեջանցիները հաճախակի անասնագողություն էին անում։ Դրա դեմ պայքարելու նպատակով գյուղի մշակույթի տանը տեղակայվեց 100 հոգանոց ՊՆ Հատուկ նշանակության զորամաս։ 2 տարի մշակույթի երբեմնի ծաղկուն կենտրոնը զինծառայողների կացարանն էր։

Ճիշտ է՝ զինծառայողների ներկայությունը բացառեց անասնագող ադրբեջանցիների մուտքը գյուղ, բայց այդ ժամանակից արագացավ մշակույթի տան անկումը։ Զինծառայողները շենքի ու գույքի հետ ոչ խնամքով են վերաբերվել, մանրահատակն ու դռները օգտագործել որպես վառելիք։ 80-ական թվականներից մինչ օրս ո՛չ սովետական, ո՛չ անկախ Հայաստանի կառավարությունը ոչ մի լումա չի տրամադրել շենքի պահպանմանը։ Համայնքային իշխանությունը ևս պահպանման ծախսեր չի նախատեսել և չի սահմանվել պահակային հսկողություն։ Արդյունքում երբեմնի ծաղկուն մշակույթի տունն անարգել թալանվել է։

Սարիգյուղի համայնքապետ Կոմիտաս Էլլարյանն ասում է, որ իրենց միջոցներով հնարավոր չէ մշակույթի  կենտրոնը վերականգնել։ Շենքի երկու հարկի վերակառուցումը կարժենա 130 միլիոն դրամ։ 2 տարի առաջ համայնքը Կառավարությանն է ներկայացրել մշակույթի տան հիմնանորոգման ծրագիր՝ առաջակելով կենտրոնի մի հատվածն օգտագործել արտադրական նպատակով։