Հայաստանի և Քենիայի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները

Լուրեր

25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Քենիայի Հանրապետության նախագահ դոկտոր Ուիլյամ Ռուտոյին ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում։ Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Նախագահներն ընդգծել են նման համաժողովների նշանակությունը համաշխարհային բնապահպանական օրակարգում։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված հեռանկարներին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները՝ տնտեսական, բնապահպանական և միջազգային կազմակերպությունների հարթակներում համագործակցության առումներով։ Կարևորվել է երկխոսության շարունակականությունը և միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումը։

Հանրապետության նախագահը նաև նշել է, որ ուրախ կլինի համաժողովի շրջանակում Երևանում հյուրընկալել Քենիայի իր գործընկերոջը։ Իր հերթին Քենիայի նախագահը հրավիրել է Հանրապետության նախագահին պատեհ պահի այցելել իրենց երկիր, ինչպես նաև առաջարկել է համագործակցության հետագա խթանման համատեքստում նկատի ունենալ դեսպանություն հիմնելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում։