Իրանում զարմացած են՝ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածները սպասվածից թույլ են եղել․ WP

Լուրեր

29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
Բոլորը

ԱՄՆ հետախուզությունը որսացել է Իրանի երկու բարձրաստիճան պաշտոնյայի միջև մասնավոր հեռախոսազրույցը, որոնք փորձել են հասկանալ, թե ինչո՞ւ Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները այնքան էլ ավերիչ չեն եղել, որքան Թեհրանը սպասում էր։ Այս մասին գրում է The Washington Post-ը (WP)՝ հղում անելով իրավիճակին ծանոթ չորս աղբյուրի, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

WP-ն հիշեցնում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենօրյա ճեպազրույցներում օգտագործվող հետախուզական տվյալների մեծ մասը հաճախ կազմում են որսացված հեռախոսազանգերը, էլեկտրոնային նամակները և այլ հաղորդագրություններ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը չի հերքել ձեռք բերված հաղորդագրության իսկությունը, սակայն նա չի համաձայնել իրանցի պաշտոնյաների գնահատականի հետ։ Նա լրատվամիջոցի հրապարակումն անվանել է «համատեքստից կտրված արտահոսք»։

«Լրիվ անհեթեթություն է ենթադրել, որ անանուն իրանցի պաշտոնյաները գիտեն, թե ինչ է տեղի ունեցել փլատակների տակ հարյուրավոր ոտնաչափ խորության վրա։ Նրանց միջուկային ծրագիրն ավարտված է»,- ասել է Լևիթը։

ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան WP-ին նաև ասել է, որ «անանուն իրանցիների միջև մեկ հեռախոսազրույցը» չի ներկայացնում հետախուզության ամբողջական պատմությունը։ Իսկ Սպիտակ տան պաշտոնյան անանուն մնալու պայմանով հայտնել է, որ ամերիկյան զենքը «հասել է այնտեղ, որտեղ մենք ուզում էինք, և ունեցել է ցանկալի ազդեցություն»։

Ավելի վաղ CNN-ը և The New York Times -ը, հղում անելով ռազմական հետախուզության գաղտնի զեկույցին, գրել էին, որ ԱՄՆ հարվածները չեն ոչնչացրել իրանական միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, այլ միայն մի քանի ամսով հետ են մղել այն։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագիրը «լուրջ վնաս է կրել» Իսրայելի և ԱՄՆ-ի օդային հարվածների պատճառով:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին էլ ասել է, որ Իրանը կարող է վերսկսել իր միջուկային ծրագիրը մի քանի ամսվա ընթացքում՝ օգտագործելով մնացած ստորգետնյա օբյեկտները և ուրանի պաշարները: Նա նշել է, որ գործակալությունը չգիտի, թե որտեղ է գտնվում մինչև 60% հարստացված ավելի քան 400 կիլոգրամ ուրանը, և չի բացառել, որ նյութը կարող էր անվտանգ վայր տեղափոխվել ԱՄՆ հարվածներից կարճ ժամանակ առաջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի