ԿՀՎ-ի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները «լուրջ վնաս» են հասցրել Իրանի միջուկային ծրագրին

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը պաշտոնական հայտարարություն է տարածել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին հարվածների հետևանքների վերաբերյալ։

«ԿՀՎ-ն կարող է հաստատել, որ հավաստի հետախուզական տվյալների մի ամբողջություն ցույց է տալիս, որ Իրանի միջուկային ծրագիրը լրջորեն վնասվել է վերջին թիրախային հարվածների հետևանքով։ Սա ներառում է պատմականորեն հուսալի և ճշգրիտ աղբյուրից/մեթոդից ստացված նոր հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Իրանի մի քանի կարևոր միջուկային օբյեկտներ ոչնչացվել են և պետք է վերակառուցվեն տարիների ընթացքում»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԿՀՎ-ն շարունակում է հավաքել լրացուցիչ հուսալի աղբյուրներից ստացված տեղեկատվություն՝ համապատասխան որոշում կայացնողներին և վերահսկող մարմիններին լիովին տեղեկացված պահելու համար։

«Հնարավորության դեպքում մենք նաև կտրամադրենք թարմացումներ և տեղեկատվություն ամերիկյան հանրությանը՝ հաշվի առնելով այս հարցի ազգային կարևորությունը և թափանցիկությունն ապահովելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ CNN-ը և The New York Times-ը  հայտնել էին,  որ ԱՄՆ հետախուզությունը նախնական եզրակացության է եկել՝  Իրանի  միջուկային օբյեկտներին ամերիկյան  հարվածները միջուկային զենքի ստեղծման հարցում Իրանի առաջընթացը հետ են մղել ընդամենը մի քանի ամսով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս հրապարակումները խիստ քննադատել էր։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային էլ հայտարարել էր, որ երկրի միջուկային օբյեկտները «լուրջ վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի