Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում. ՀՀ էկոնոմիկայի նախարար

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հռոմում մասնակցել են ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Խորհրդի 44-րդ նստաշրջանին և դրա շրջանակներում կազմակերպված՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խնդիրներին նվիրված նախարարական միջոցառմանը։

«Հայաստանը, ինչպես բազմաթիվ ծովային ելք չունեցող երկրներ, իր աշխարհագրական դիրքով, լեռնային ռելիեֆով և հարևան երկրների տարածքով անցնող տարանցիկ ուղիներից կախվածությամբ պայմանավորված բախվում է տարատեսակ մարտահրավերների։ Այս գործոնները հաճախ հանգեցնում են արտադրական և լոգիստիկ բարձր ծախսերի՝ մեր ագրոսննդային համակարգերը դարձնելով ավելի խոցելի։ Այնուամենայնիվ, Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում՝ առաջ մղելով ռազմավարական նախաձեռնություններ, նորարարական լուծումներ և միջազգային գործընկերության խորացումը», –  նախարարական բարձրաստիճան միջոցառման ընթացքում նշել է Գևորգ Պապոյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Գևորգ Պապոյանն իր ելույթում ներկայացրել է նաև պետական օժանդակության այն գործիքակազմը, որն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանն ու ոլորտում գործող տնտեսավարողներին աջակցմանը։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և նշել, որ այն նպատակ ունի զարգացնել Հայաստանի և հարևան երկրների միջև հաղորդակցությունը՝ առաջնորդվելով համապարփակության, ներառականության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ոչ խտրական օգտագործման տեսլականով:

Գևորգ Պապոյանը նաև ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը ՊԳԿ-ի և առաջատար երկրների գործընկերների հետ։

Համաժողովի ընթացքում հաստատվել են նաև ՊԳԿ ռազմավարական նոր փաստաթղթեր՝ ուղղված կլիմայի, գյուղատնտեսության ու պարենային անվտանգության ոլորտներում գլոբալ մարտահրավերներին դիմակայելուն։