Իրանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի դեմ Իսլամական երկրների ընդունած հայտարարության մասին

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարության մեջ Հայաստանի դեմ ընդունված կետերին, փոխանցում է Mehr գործակալությունը։

«Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում առանձին անդամ պետությունների դիրքորոշումը: Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը: Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են, մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ։ Միևնույն ժամանակ, մենք հավանություն չենք տալիս այդ կոնկրետ կետում հասկացությունների և բառերի օգտագործմանը, մենք կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը բացարձակապես տեղին չէ»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկատվություն էր տարածել, որ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի վերջնական որոշումներում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին։ Նշվում էր, որ նստաշրջանի արդյունքում ընդունվել է «Ստամբուլի հռչակագիրը», ինչպես նաև Բաքվի կողմից նախաձեռնված 5 բանաձև։ Դրանցից մեկը վերաբերում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին։

ՀՀ ԱԳՆ-ն էլ հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի