Իսլամական երկրներն ընդունել են Բաքվի 5 բանաձևերը, որոնք առնչվում են Հայաստանին

Լուրեր

10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
Բոլորը

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը, որը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 21-22-ը Ստամբուլում, ավարտել է իր աշխատանքները։ Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկատվություն է տարածել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի վերջնական որոշումների վերաբերյալ, որում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին։

Նշվում է, որ նստաշրջանի արդյունքում ընդունվել է «Ստամբուլի հռչակագիրը», ինչպես նաև Բաքվի կողմից նախաձեռնված 5 բանաձև։ Դրանցից մեկը վերաբերում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին։

«Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին» բանաձևում, որն առաջին անգամ ընդունվել է ԻՀԿ շրջանակներում, անդամ պետությունները իրենց աջակցությունն են հայտնել, այսպես կոչված, ««Արևմտյան Ադրբեջանի» համայնքի՝ արժանապատվորեն հայրենիք վերադառնալու իրավունքին և դատապարտել են Հայաստանի կողմից այս համայնքի իրավունքների ժխտումը»։

Նշված բանաձևի հետ մեկտեղ, «Ստամբուլի հռչակագիրը» ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցված առաջընթացը և կոչ է անում հայկական կողմին «վերացնել քաղաքական և իրավական մարտահրավերները, որոնք խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Հռչակագրում  նաև աջակցություն է հայտնվում Ադրբեջանի վերակառուցման և ականազերծման ջանքերին՝ ուղղված «հայկական ագրեսիայի հետևանքով իրենց հողերից վտարված ներքին տեղահանված անձանց արժանապատիվ վերադարձն ապահովելուն»։

Հռչակագրում ի թիվս այլ բաների, հաստատվում է «ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը և դատապարտում է հայկական կողմի հրաժարումը «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հետ երկխոսություն սկսելուց»։

«1992 թվականի Խոջալուի ցեղասպանության զոհերի հետ համերաշխություն» բանաձևը կրկին խստորեն դատապարտում է 1992 թվականի փետրվարին իբրև թե «Հայաստանի  զինված ուժերի կողմից Ադրբեջանի  Խոջալու քաղաքում կատարված ռազմական հանցագործությունները, ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունները, և կոչ է անում կազմակերպության անդամ պետություններին ձեռնարկել անհրաժեշտ ջանքեր՝ կատարված հանցագործությունները ճանաչելու համար»։

«Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների վերացումը» վերնագրով բանաձևը կրկին խստորեն դատապարտում է «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ» և  աջակցություն է հայտնում «հետհակամարտական ​​շրջանում օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին»։

«Տնտեսական աջակցություն Ադրբեջանի Հանրապետությանը» բանաձևում ԻՀԿ անդամ պետություններին, ինչպես նաև իսլամական ֆինանսական հաստատություններին կոչ է արվում աջակցել  Ադրբեջանի  վերականգնման և ականազերծման աշխատանքներին։

«Ադրբեջանի Հանրապետության տարածքում իսլամական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը  ՀՀ-ի կողմից կողմից Ադրբեջանի դեմ ագրեսիայի արդյունք» վերնագրով բանաձևն էլ  խստորեն դատապարտում է «Ադրբեջանի տարածքում իսլամական մշակութային ժառանգության նմուշների նկատմամբ Հայաստանի կողմից կատարված վանդալիզմի գործողությունները և աջակցում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ այս հանցագործությունների համար առաջ քաշված փոխհատուցման պահանջին»։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի