Ստամբուլում փողոց է անվանակոչվել Հրանտ Դինքի անունով

Լուրեր

20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
Բոլորը

Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու նիստում որոշվել է հաշվի առնել բնակչությունից ստացած բողոքներն ու առաջարկները և վերանվանել Ստամբուլում մի շարք փողոցներ. փոխանցում է ermenihaber-ը:

Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին փողոց է անվանակոչվել Ստամբուլի Շիշլի շրջանում: Մեշրութիյեթ թաղամասի ներկայիս Սամանյոլու փողոցն այսուհետև կկոչվի Հրանտ Դինքի փողոց:

Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007-ին թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կողմից հենց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց:

Ստամբուլի որոշ փողոցներ այժմ վերանվանվում են այլ հայտնի գործիչների անուններով: Նրանց շարքերում են 1993-ին սպանված հայտնի լրագրող Ուղուր Մումջուն, թուրք հայտնի կինոդերասան Մյունիր Օզքուլը, թուրք քրդական բախումների հետևանքով 2017թ. մահացած 15-ամյա Էրեն Բյուլբյուլը և այլք:

Ի դեպ, Ստամբուլի փողոցներից մեկն էլ անվանակոչվել է թուրքական գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ Յաշար Քեմալի պատվին: Ազգությամբ քուրդ Յաշար Քեմալը մեծացել է Վանում: Նրա ջանքերով էր, որ 1950-ականներին կանխվեց Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու ավերումը: