Իրանը մտադիր է ՄԱԿ-ի միջոցով ԱՄՆ-ից և Իսրայելից փոխհատուցում պահանջել

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Թեհրանը մտադիր է ՄԱԿ-ի մեխանիզմների միջոցով ԱՄՆ-ից և Իսրայելից փոխհատուցում պահանջել Իրանի տարածքում վերջերս կատարված հարվածների համար, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին․ գրում է interfax-ը։

«Մենք պաշտոնապես խնդրում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱՄՆ-ին և Իսրայելի ռեժիմին ճանաչել որպես ագրեսիա նախաձեռնողներ», – մեջբերում են մերձավորարևելյան լրատվամիջոցները նախարարի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակից հատվածներ։

Արաղչիի խոսքով՝ սա անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրները «պատասխանատվության ենթարկվեն, մասնավորապես՝ փոխհատուցում  վճարելով»։

Հիշեցնենք որ հունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարձակվել է Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ Դրան նախորդել են Իսրայելի կողմից երկրի դեմ ռազմական գործողությունները, որոնց նպատակն էր ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։ Հետագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հրադադարի մասին, որին Իրանը և Իսրայելը համաձայնել են։ Հրադադարը պահպանվում է։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի