Մեկնարկել է ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովը. ՀՀ ԿԳՆ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովը, որի հիմնական նպատակն է ակտիվացնել ևզարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների համագործակցությունը: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀկրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Կարևորելով համաժողովի անցկացումը` Արայիկ Հարությունյանը ԿԳ նախարարությանանունից ողջունել է մասնակիցներին նշելով, որ այն համընկնում է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75 ամյակի հետ: Նախարարի խոսքով` հոբելյանականմիջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում բազմաթիվ երկրների գիտությունների ակադեմիաների և առաջատարգիտահետազոտական կենտրոնների պատվիրակություններ. «Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ մեր հանրապետության ժողովրդավարականարժեհամակարգի և քաղաքացիական հասարակարգի կայացման գործընթացներում անգնահատելի է կրթության և գիտության դերը, որը նպաստումէ երկրի զարգացմանը: Համաժողովի հիմնական նպատակն է զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկականհամագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրներիինովացիոն քաղաքականության զարգացման համար, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը,փորձի փոխանակմանը»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ համաժողովն արդյունավետ հարթակ է անդամ պետությունների միջև նորարարականնախաձեռնությունների և համատեղ գիտական նախագծերի իրականացման, ինչպես նաև ուսանողների և գիտնականների շարժունությանզարգացումը խթանելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ համաժողովի ընթացքում գիտնականների միջև կձևավորվի կայունհամագործակցություն, ինչը կնպաստի գիտական համատեղ հետազոտությունների քանակի ավելացմանը և տարածաշրջանում երիտասարդգիտնականների համագործակցությանը:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇավարշՔոչարյանը:
Համաժողովի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 16-ին: Նախատեսվում է պլենար նիստ, որի ընթացքում ԱՊՀ պետություններիգիտնականները հանդես կգան ԱՊՀ-ում գիտության զարգացման հարցերի վերաբերյալ ելույթներով:

Համաժողովի շրջանակում կանցկացվեն կլոր սեղաններ` «Հիմնարար գիտության վիճակը և զարգացման հեռանկարները», «Գիտականհամագործակցության կատարելագործումը թվային դարաշրջանում», «Ինովացիոն գիտական հետազոտությունները» թեմաներով:

Միջոցառման ավարտին համաժողովը կընդունի հռչակագիր:

ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովն անցկացվում է ԱՊՀ երկրների` հումանիտար ոլորտում համագործակցության 2017-2018թթ. ծրագրիհամաձայն:
ԱՊՀ գիտնականների երկրորդ ֆորումը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայիկողմից` ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համագործակցությամբ և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետականհիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Համաժողովի անցկացմանն աջակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ԳԱԱերիտասարդ գիտնականների խորհուրդը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը: