ԱԱԾ-ն կձերբակալի՞ Աջապահյանին․ հատուկ ջոկատայիններ են ժամանել Մայր Աթոռ․ ՈւՂԻՂ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

Մայր Աթոռում  իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իրավապահները փորձում են բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։  «Երբեք որևիցե տեղ չեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվել։ Եկել են իմ հետևից՝ ես կգնամ: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, գլխավոր սպառնալիքը կառավարությունում է նստած , հայտարարեց Աջապահյանը Մայր Աթոռի բակում։ 

Գարեգին Բ-ն հավաքվածներին մոտենալով՝  հայտնեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմեկնի իրավապահների հետ՝ փաստաբանի ուղեկցությամբ, իսկ մյուս հոգևորականները կհավաքվեն Վեհարանում։ 

«Մենք կհավաքվենք ու եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների։ Մենք բոլորս ամեն ջանք ենք ներդնելու, որ արդարությունը վերականգնվի»,- հայտարարեց կաթողիկոսը։

Դրանից հետո Աջապահյանը կաթողիկոսի ուղեկցությամբ դուրս եկավ դարպասներից, բայց մուտքի մոտ հրմշտոց սկսվեց, հավաքված քաղաքացիներն ու հոգևորականները թույլ չտվեցին, որ ԱԱԾ դիմակավորված անձինք մոտենան Աջապահյանին։  Նա այլ հոգևորականների ուղղեկցությամբ մտավ վեհարան, որից հետո ներս գնաց նաև կաթողիկոսը։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել.

«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով է, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»,- տեղեկացրել էին Գլխավոր դատախազությունից։