«Ինքնակամ տեղադրված վահանակներ են եղել»․ ինչու են ապամոնտաժվել Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառները

Լուրեր

07.06.2026 | 22:11
Մի ընտրող եկավ, ասաց` ոչ մեկի չեմ ընտրելու, կտրոնը դրեց ծրարի մեջ, գցեց, գնաց. 8/20
07.06.2026 | 22:00
Որոնք են ամենաակտիվ և ամենապասիվ մարզերը․ քվեարկությունն ավարտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:50
Վճռաբեկ դատարանի որոշման հետևանքով քաղաքացիներն այսօր քաշքշուկի մեջ են եղել՝ ընտրելու իրենց իրավունքն իրացնելու համար
07.06.2026 | 21:42
9/50 ընտրատեղամասում բացվեց քվեատուփը` թեև 5 ստորագրության շեղում կար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:18
Դիտարկված տեղամասերից խախտումների շուրջ 35%-ը չի վերացվել արձանագրման արդյունքում․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:06
Քվեարկությունն ավարտված է․ քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:55
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ
07.06.2026 | 20:51
10/51 ընտրատեղամասում վերջին պահին մեծ թվով զինվորներ են բերվել քվեարկության
07.06.2026 | 20:38
«Խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում». Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:33
Առաջին անգամ է, որ պետությունն է բացահայտում ընտրակեղծիքները՝ մոտ 40 գաղտնալսում կա․ նախկինում՝ ընդդիմությունն էր բացահայտում․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:22
2/12 տեղամասում քաղաքացին դուրս էր հանում քվեաթերթիկները՝ չկողմնորոշվելով, թե որտեղ թողնի դրանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:10
14/24 ընտրատեղամասի դռները փակվեցին 19:58-ին. նույն պահին մտած քաղաքացուն թույլ չտվեցին քվեարկել
07.06.2026 | 20:04
Քվեարկությունը ավարտվեց. ՈւՂԻՂ
07.06.2026 | 20:03
Իրավիճակը 9/49 և 9/50 տեղամասերում. սկսվում է քվեների հաշվարկը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:01
Քվեարկությունն ավարտվեց․ արդյունքների հաշվարկը 8/20 տեղամասում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Հյուսիսային պողոտայից երեկ ապամոնտաժել են գովազդային էկրանները, որոնց վրա գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարն էր՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրառմամբ: Գովազդային վահանակները տեղադրված են եղել Կարապետյանին պատկանող «Տաշիր սթրիթ» մոլի մուտքերի մոտ:

Քանի՞ վահանակ է հեռացվել և ի՞նչ պատճառով։ Երևանի քաղաքապետարանի առևտրի, գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյան Factor.am-ի հետ զրույցում դժվարացավ նշել ապամոնտաժված վահանակների քանակը, սակայն ընդգծեց՝ «ինքնակամ տեղադրված» վահանակներ են եղել։

Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Ալոյանը երեկ լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ տևական ժամանակ վահանակները տեղադրված են եղել և որևէ խնդիր չի եղել։ Ալոյանի խոսքով՝ այդ վահանակների վրա ժամանակին նաև Տիգրան Ավինյանի լուսանկարն է եղել։ Նա հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ այն ժամանակ չի ապամոնտաժվել, և հիմա են որոշել, թե ինքնակամ են։

«Ես չեմ տեսել օրեր առաջ այնտեղ Տիգրան Ավինյանի նկարը, բայց կապ չունի՝ ում նկարն է այնտեղ եղել, այստեղ խնդիրը նկարը չէ, այլ տեղադրված գովազդային վահանակի օրինական կամ ոչ օրինական լինելը»,- ասում է առևտրի, գովազդի վարչության պետը։

Առաքելյանն ընդգծում է՝ 2024 թվականից հետո Երևանում ապամոնտաժվել են մոտ 600 վահանակ, 1000-ից ավելի փոքր տեղեկատու դաշտով լուսային տուփեր և 25-30 հազար գովազդ։ Նրա գնահատմամբ՝ միաժամանակ ամբողջ քաղաքում տեղադրված ինքնակամ գովազդները ապամոնտաժելու հնարավորություն չի եղել և դրանք հերթով են ապամոնտաժվում։

«Վահանակներին վերաբերող մեր նոր չափանիշները 2024 թվականից են ուժի մեջ մտել։ 2024-ից հետո սկսել ենք ապամոնտաժման աշխատանքները, և իմ նշված ծավալները ապամոնտաժվել են այս մեկուկես տարվա ընթացքում։ Ամբողջ ծավալը դեռ չենք ավարտել, հիմա դրանից երկու օր առաջ էլ ապամոնտաժվել են Իսակովի պողոտայի վահանակները, երկու օրից ապամոնտաժվելու է Աթենքի փողոցինը։ Նրանք էլ պետք է ասե՞ն՝ էսքան ժամանակ ինչի չէիք ապամոնտաժում»,- ասում է Առաքելյանը։

Կարապետյանների ներկայացուցիչը ապամոնտաժման ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցներին ասել է, որ պայմանագիր ունեն, և վահանակները ինքնակամ չեն տեղադրված։ Երևանի քաղաքապետարանի առևտրի, գովազդի վարչության պետի խոսքով՝ ինքը պահանջել է, որ թույլտվության պայմանագիր ցույց տան, սակայն, ըստ Առաքելյանի, փաստաթուղթ ցույց չեն տվել։

«Թե ինչ պայմանագրի մասին են խոսում՝ չգիտեմ։ Թույլտվություն տվողը վարչական շրջանի ղեկավարն է առևտրի բաժնի հետ, իրենք երկուսն էլ այնտեղ էին։ Իրենց հարցրի՝ տվե՞լ եք թույլտվություն արդյոք, չնայած գիտեմ, որ չափորոշիչներին չի համապատասխանում, ասացին, որ չեն տվել։ Հիմա եթե այդ մարդիկ, ովքեր թույլտվություն տվողն են, ասում են՝ չենք տվել, բայց իրենք պնդում են, որ ունեն թույլտվություն, ի՞նչ ասեմ»,- նշեց Առաքելյանը։

Քաղաքապետարանի պաշտոնյան ընդգծում է՝ գովազդային վահանակները պայմանագրով չեն տեղադրում, այլ ավագանու 37 N որոշման 2009 թվականի կանոնակարգով, որով սահմանվում է, թե արտաքին գովազդը կամ գովազդի միջոցները (վահանակ), ինչ կարգով, չափորոշիչներով և ընթացակարգով պետք է տեղադրվեն և թույլտվություն ստանան։

Հիշեցնենք՝ Կարապետյանը ձերբակալվել է հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու կոչեր անելու հոդվածով։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է 2 ամսով։

Արփի Հակոբյան

Անի Թամրազյան