Մենք մարտական ​​վնասի գնահատականներ չենք անում․ ԱՄՆ Պաշտպանության նախարարը՝ Ֆորդոյին հարվածների մասին

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հինգշաբթի օրը շեշտել է ,որ Իրանի միջուկային օբյեկտների դեմ գործողությունն ընթացել է ըստ պլանի, և որ նետված 30,000 ֆունտանոց ռումբերը «գործել են նախատեսվածի պես, այսինքն՝ պայթել են», փոխանցում է CNN-ը։

«Մի կետ, որը ես ուզում եմ այստեղ նշել. Միացյալ ուժերը չեն կատարում (մարտական ​​վնասի գնահատում)», – լրագրողներին ասել է Քեյնը Պենտագոնի մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով․

«Մշակելով մեր սեփական տնային աշխատանքը՝ մենք չենք գնահատում։ Հետախուզական համայնքն է գնահատում։ Բայց ահա թե ինչ գիտենք Ֆորդոյի վրա հարձակումներից և հարվածներից հետո. նախ՝ զենքերը սարքվել, փորձարկվել և լիցքավորվել են ճիշտ։ Երկրորդ՝ զինամթերքն արձակվել է արագությամբ և նախատեսված պարամետրերով։ Երրորդ՝ ռումբերն ուղղորդվել են դեպի իրենց նախատեսված թիրախները և իրենց նախատեսված նշանառության կետերը։ Չորս՝ զենքերը գործել են ըստ նախատեսվածի, այսինքն՝ պայթել են։ Մենք դա գիտենք մեր ունեցած հետախուզական միջոցների այլ միջոցներով, որոնք տեսանելի էին, մենք կարողացանք տեսնել դրանք։ Եվ մենք գիտենք, որ հետևից թռչող ինքնաթիռների անձնակազմը տեսել է առաջին զինամթերքի աշխատանքը»։

Քեյնը լրագրողների հետ խոսել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ միասին, և նրանք երկուսն էլ ընդգծել են առաքելությունն իրականացրած օդաչուների հաջողությունը։

CNN-ը նախկինում հաղորդել էր, որ հետախուզական գնահատականը ենթադրում է, որ գործողությունը չի ոչնչացրել Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները։ Քեյնը հինգշաբթի օրը հավելել է, որ ԱՄՆ-ի հարձակմանը նախորդող օրերին Իրանը փորձել է բետոնով ծածկել օբյեկտների հիմնական հորերը։

«Ֆորդոյի դեմ հարձակումից առաջ իրանցիները փորձեցին բետոնով ծածկել հորերը՝ հարձակումը կանխելու համար։ Ես չեմ կիսվի բետոնե կափարիչի կոնկրետ չափսերով, բայց դուք պետք է իմանաք, որ մենք գիտենք այդ բետոնե կափարիչների չափսերը։ Պլանավորողները պետք է հաշվի առնեին սա, նրանք հաշվի առան ամեն ինչ։ Առաջին ռումբով կափարիչը հանվել է, և գլխավոր հորը բացվել»,-ասել է նա։

Քեյնը  նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կամ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը «երբեք ճնշում չեն գործադրել» իր վրա՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության վերաբերյալ այլ հետախուզական գնահատական ​​տրամադրելու համար։

«Ո՛չ, ո՛չ, ես չեմ արել։ Եվ ո՛չ, ես չէի անի», – ասել է Քեյնը, երբ հարցրել են, թե արդյոք իր վրա ճնշում են գործադրել՝ այլ հետախուզական գնահատական ​​տրամադրելու համար, և արդյոք նա կանի դա։

«Որպես  ղեկավար, իմ աշխատանքն է նախագահին և Ազգային հրամանատարական մարմնին առաջարկել մի շարք տարբերակներ՝ դրանցից յուրաքանչյուրի հետ կապված ռիսկերը վերացնելու համար, այնուհետև կատարել Ազգային հրամանատարական մարմնի հրամանները և գնալ դրանք կատարելու։ Ես երբեք չեմ ճնշման ենթարկվել նախագահի կամ քարտուղարի կողմից՝ անելու որևէ այլ բան, քան նրան ասել, թե ինչ եմ մտածում, և ես հենց դա եմ արել»,-հայտարարել է նա։

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն էլ նշել է, որ վարչակազմի պնդումները, թե օբյեկտները «ոչնչացվել են», հիմնված են օգտագործված զենքի հնարավորությունների վրա։

«Ի վերջո, մենք այստեղ ենք՝ պարզաբանելու, թե ինչի են ընդունակ այս զենքերը», – ասել է Հեգսեթը։

«Այնտեղ ոչ ոք չի կարող գնահատել, և բոլորը  դատում են ըստ իրենց տեսածի Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի մասին: Ահա թե ինչու իսրայելցիները, իրանցիները, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ՄԱԿ-ը,  կանայք ու տղամարդիկ, ով հասկացել է այս զինամթերքի հնարավորությունները, գիտակցում են, թե որքան կործանարար էր այն»,-ասել է նա։

Քեյնին նաև նաև հարցրել են, թե արդյոք նա կբնութագրի այդ վայրերը որպես «ոչնչացված»։

«Մենք (մարտական ​​վնասի գնահատականներ) չենք անում։ Ես դա կներկայացնեմ հետախուզական համայնքին», – ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ ԿՀՎ-ի ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները «լուրջ վնաս» են հասցրել Իրանի միջուկային ծրագրին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի