Երևանում անցկացվեց «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» ամենամյա գիտաժողովը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 12-13-ը կայացել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» ( «Science and Technology Convergence (STC)») երկօրյա գիտաժողովը: Միջոցառման նպատակն է քննարկել ու կանխատեսել Հայաստանում հիմնարար և կիրառական հետազոտությունների ապագան, կապեր ստեղծել գիտահետազոտական հիմնարկների ու աշխատողների և արդյունաբերական ընկերությունների միջև. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել են գիտաժողովի մեկնարկին և հանդես եկել ողջույնի խոսքով։

Հակոբ Արշակյանը նշել է, որ չնայած ՏՏ զարգացման մասին շատ է խոսվում, բայց քչերն են մեր հասարակության մեջ հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Շատերը տեղյակ չեն զարգացման ուղղություններից ու մասշտաբներից։ Եվ խնդիր կա շատ խոսել, լուսաբանել ոլորտի զարգացումն ու ուղղությունները, որպեսզի ավելի մեծ թվով երիտասարդներ հետաքրքրվեն բարձր տեխնոլոգիաներին առնչվող մասնագիտությամբ, հետազոտողները իմանան շուկայում գործող ընկերությունների մասին, իսկ մասնավոր հատվածն էլ տեղյակ լինի գիտահետազոտական կենտրոններից, նրանց ընթացիկ հետազոտություններից ու արդյունքներից։

Միջոցառման երկու օրերի ընթացքում ներկայացվել են զեկույցներ, անցկացվել են զուգահեռ նիստեր վերականգնվող էներգետիկայի, կիբերանվտանգության, միկրոէլեկտրոնիկայի, մեքենայական ուսուցման և քվանտային հաշվարկների թեմաներով։

Գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքների արդյունքները, որոնք կարող են հետաքրքրել արդյունաբերական ընկերություններին, ընկերությունների ներկայացուցիչներն էլ բարձրաձայնել են այն ուղղություններն ու խնդիրները, որոնք կարող են լուծվել նորարարական հետազոտությունների արդյունքում։

Միջոցառումն անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Կազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը։ Աջակցում են Եվրամիության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU SMEDA) ծրագիրը, «SmartGateVC»-ի ընկերությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և այլ գործընկեր կառույցներ։>