Կարևոր եմ համարում՝ մեր քաղաքական թիմում երիտասարդների ներկայությունը որևէ կերպ չմեկնաբանվի որպես ավելի տարիքով մարդկանց վաստակի ժխտում. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
Բոլորը

Մեր քաղաքական թիմին ուղղված ամենամեծ դիտողությունն այն է, որ այն շատ երիատասարդ է. երեկ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը ելույթ ունենալիս, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չգիտեմ, թե դա երբ է առավելություն կամ թերություն համարվում, բայց և ես շատ կարևոր եմ համարում, որ այս երիտասարդների ներկայությունը որևէ կերպ չմեկնաբանվի որպես ավելի տարիքով մարդկանց վաստակի, ընդունակությունների, կարողությունների ժխտում կամ դրժում: Եվ մենք հասկանում ենք, որ եթե նույնիսկ այդպիսի ընկալում կա, ուրեմն դա մեր բացթողումն է, սխալն է, և մենք պետք է նաև ամեն ինչ անենք, որպեսզի եթե կա այդպիսի պատկերացում, այն շտկվի և հանկարծ որևէ կերպ չստացվի, թե Հայաստանում եկել է մի փուլ, երբ ինչ-որ տարիքից հետո մարդիկ համարվում են, որ նրանք պետք է որևէ բան չանեն կամ որևէ աշխատանք չունենան:

Ես ուզում եմ այստեղից իմ գնահատանքն ու խոնարհումը բերել մեր երկրի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քարը քարի վրա են դրել և երկար տարիներ ստեղծել, կառուցել են Երևանը: Դրանք ճարտարապետներ են, շինարարներ, կառավարիչեր, մանագետներ, ուղղակի մարդիկ են, և ես ուզում եմ խոնարհվել նրանցից յուրաքանչյուրի առաջ և ասել, որ մենք ոչ միայն չենք թերագնահատում նրանց վաստակը, այլև մեզ պարտավորված ենք զգում, որպեսզի այդ հնարավորությունը, այդ պոտենցիալը բավարար ձևով, բավարար չափով ներգրավվի մեր երկրի ապագան կառուցելու գործում: Եվ ուզում եմ ասել նաև, որ քաղաքական իմաստով մենք պետք է առաջնորդվենք նախկինում որևէ ներգրավվածություն ունեցած մարդկանց չմերժելու սկզբունքով, մերժելը ես անվանում եմ քաղաքական ռասիզմ: Մենք չպետք է թույլ տանք Հայաստանում քաղաքական ռասիզմի գոյությունը»,- ասել է վարչապետը: