Թրամփն ու Էրդողանն այսօր կհանդիպեն

Լուրեր

18.09.2026 | 10:21
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում
18.09.2026 | 10:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա․ 350 ԱԹՍ գրոհել է Մոսկվայի շրջանը
18.09.2026 | 10:03
Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
18.09.2026 | 10:00
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 09:52
Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները
18.09.2026 | 09:50
Սուրեն Պապիկյանը Պեկինում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.09.2026 | 09:32
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը քննարկել են համատեղ զորավարժությունների և ռազմական կրթության զարգացումը
18.09.2026 | 07:58
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը
17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու, գրում է թուրքական NTV-ն: Նշվում է, որ Էրդողանն այսօր երեկոյան՝ ժամը 23:30-ին, կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Երկօրյա գագաթնաժողովը, որտեղ կքննարկվեն Եվրոպայի անվտանգության և պաշտպանության ծախսերը, ենթադրվում է, որ կլինի ամենակարևոր հանդիպումը Սառը պատերազմից ի վեր։

Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգ գնելու որոշումից հետո։ Այս որոշումից հետո ԱՄՆ-ն արգելափակել է Թուրքիայի կողմից F-35 կործանիչների գնումը։

Bloomberg-ի տվյալներով՝ Էրդողանը կփորձի համոզել Թրամփին վերացնել արգելքը՝ երաշխիքներ տալով, որ C-400 համակարգը կօգտագործվի վերահսկվող եղանակով։

Թուրքիան պնդում է, որ F-35-երի գնումը թույլ կտա իր բանակին գործել ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ համատեղ և կբարձրացնի զսպման ուժը դաշինքի հարավարևելյան թևում։

Bloomberg-ին տված աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել  40 հատ F-35 և 40 F-16։

Նշվում է, որ Անկարան ցանկանում է ստանալ GE ​​Aerospace-ի կողմից արտադրված F110 և F404 շարժիչներ, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ում արտադրված կործանիչներում, ինչպես նաև Թուրքիայի երկշարժիչ KAAN կործանիչում և Hürjet ուսումնական ինքնաթիռներում։

Հանդիպմանը կարող է քննարկվել նաև Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) լուծարումը։

Bloomberg-ի աղբյուրները ենթադրում են, որ Էրդողանը կարող է նաև խնդրել Թրամփին «զսպել Իսրայելին տարածաշրջանում» և «դեմ  արտահայտվել Իսրայելի կողմից Սիրիայում մշտական ​​ռազմական բազա հիմնելու փորձին»։

Այսօր ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարտկ Ռյուտեն գագաթնաժողովից առաջ հայտարարության մեջ ասել է. «Թուրքիան ունի շատ մեծ պաշտպանական արդյունաբերական բազա։ Մենք պետք է ապահովենք, որ թուրքական պաշտպանական արդյունաբերական բազան հնարավորինս սերտորեն կապված լինի Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի և ԵՄ-ի հետ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի