ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող ադրբեջանցի ակտիվիստը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Լուրեր

02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է պետական ​​դավաճանության մեջ մեղադրվող ադրբեջանցի երիտասարդ հետազոտող, ակտիվիստ Բահրուզ Սամեդովի դատավարությունը։

Դատավճիռը հրապարակվել է դատավոր Էլնուր Նուրիևի նախագահությամբ անցկացված դատավարության ժամանակ։ Բահրուզ Սամեդովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Նախորդ դատական ​​նիստին պետական ​​մեղադրողը պահանջել էր Սամեդովին դատապարտել 16 տարվա ազատազրկման։

Նշենք, որ Բահրուզ Սամեդովը ձերբակալվել է անցյալ տարվա օգոստոսին Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական ​​դավաճանություն)։ Սամեդովը չի ընդունում մեղքը և հերքում է մեղադրանքները։ Նա ընդգծում է, որ պետական ​​դավաճանության մեղադրանքը հորինված է, և իր ցուցմունքում նշել է, որ չնայած իրեն մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։

Հունիսի 21-ին Սամեդովը ինքնասպանության փորձ է կատարել՝ ի նշան մեղադրողի կողմից պահանջված պատժաչափի դեմ բողոքի։ Նրան վերջին պահին փրկել է խցակիցը։ Սամեդովը հունիսի 19-ից էլ հացադուլ է իրականացնում։

Սամեդովը նշում է, որ ինքը խաղաղության կողմնակից է և դեմ է պատերազմին։ Նրա ելույթներն ու հոդվածները նույնպես նվիրված են այս թեմային։ Ակտիվիստը հայտարարում է, որ իրեն պատժել են կեղծ մեղադրանքով՝ լռեցնելու համար։

Թարգմանությունը՝ էմմա Չոբանյանի