Ադրբեջանի դատախազությունը դատարանից պահանջում է ՀՀ-ի հատուկ ծառայությունների հետ գործակցության մեջ մեղադրվող ակտիվիստին դատապարտել 16 տարվա ազատազրկման

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Չեխիայի Չարլզի համալսարանի ասպիրանտ, ադրբեջանցի երիտասարդ հետազոտող, խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամեդովի գործով հերթական դատական ​​նիստը, որը մեղադրվում էր դավաճանության մեջ։ Դատական ​​նիստում պետական ​​մեղադրողը պահանջել է Սամեդովին դատապարտել 16 տարվա ազատազրկման։

Մինչ մեղադրողի ելույթը, փաստաբանը բողոքել է դատավարության ավարտի դեմ և մի քանի միջնորդություններ ներկայացրել։ Սակայն բոլոր միջնորդությունները մերժվել են։

Սամեդովը ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսի 21-ին Պետական ​​անվտանգության ծառայության կողմից։ Սաբայիլի շրջանային դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածի (պետական ​​դավաճանություն) համաձայն։

Սամեդովը չի ընդունում մեղքը և հերքում է մեղադրանքները։ Նա ընդգծում է, որ պետական ​​դավաճանության մեղադրանքը հորինված է, և իր ցուցմունքում նշել է, որ չնայած իրեն մեղադրում են հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։

Սամեդովը նշում է, որ ինքը խաղաղության կողմնակից է և դեմ է պատերազմին։ Նրա ելույթներն ու հոդվածները նույնպես նվիրված են այս թեմային։ Նա կարծում է, որ իրեն պատժել են կեղծ մեղադրանքով՝ իրեն լռեցնելու համար։

Սամեդովը հայտնի է տարբեր ԶԼՄ-ներում Ադրբեջանի իշխանությունների մասին քննադատական ​​հոդվածներով, ԼՂ հակամարտության վերաբերյալ խաղաղասիրական դիրքորոշմամբ։ ԵՄ-ն և մի շարք միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Բահրուզ Սամեդովի նկատմամբ հետապնդումները։

Վերջերս նա բանտից դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հրապարակել պաշտոնական և հիմնավորված հայտարարություն, որ ինքը երբևէ որևէ համագործակցություն չի ունեցել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի