Հայոց եկեղեցին թաթախված է լրջագույն խնդիրների մեջ, բայց դրա թուլացումը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
Բոլորը

ԱՄՆ-ն Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելուց հետո չի դարձել պատերազմի կողմ։ Factor TV-ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Արա Պապյանը։

«Դասական առումով պատերազմը ցամաքային ուժերի բախումն է, սակայն Իրանի ատոմային ծրագիրն այլևս գոյություն չունի։ Սա նշանակում է, որ Թեհրանի ատոմային հավակնությունները մի քանի տարով հետ են մղվել»,- նշում է Արա Պապյանը։

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ըստ քաղաքագետի, կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, եթե փակվի հայ-իրանական կենսական նշանակության սահմանը։ Արա Պապյանը նման սցենարի դեպքում ՀՀ իշխանությունների կողմից քայլերի հերթականության պլան չի տեսնում։ «Չեմ լսել ԱԽ նիստի մասին, չեմ լսել որևէ քննարկման մասին։ Սա կարող է ծանր հետևանքներ ունենալ, հատկապես՝ դեպի Պարսից ծոցի երկրներ, քանի որ այդ ճանապարհը մեզ համար շատ կարևոր է։ Չինաստանից ապրանքների մի մասը գալիս է Իրանի տարածքով։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի ճանապարհը Վրաստանի միջոցով ևս խնդիրներ ունի, անպայման պետք է այդ հարցով զբաղվել։ Սա մեզ համար անվտանգային խնդիր է»,- ասում է Արա Պապյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը ՀՀ ղեկավարությունը պետք է քննարկի այլ երկրների առաջնորդների հետ։

«Միակ հանդիպումը, որ տեսանք, Փաշինյան-Էրդողան հանդիպումն էր։ Հիմա ի՞նչ պետք է անի Փաշինյանը՝ թող Մակրոնի, Պուտինի հետ խոսի, օրինակ։ Այս զորավարժությունները, որ իրականացնում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ արդյոք ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը, որոնք իբր մեր դաշնակիցներն են, պատրաստվում են կատարե՞լ իրենց պարտականությունները, թե՞ ոչ։ Թող խոսեն, թող ասեն՝ ո՛չ»,- ասել է նա։

Արա Պապյանն անդրադարձել է նաև եկեղեցի-պետություն տարաձայնություններին և նշել, որ Հայ Առաքելական եկեղեցին բարեփոխման կարիք ունի, բայց, ըստ նրա, ոչ այս փուլում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան