ԱՄՆ-ն իսրայելական հարվածների գլխավոր «հրահրիչն» է․ Իրանի նախագահ

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին վկայում են այն մասին, որ հենց այդ երկիրն է «իսրայելական հարձակումների գլխավոր հրահրիչը», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախարարների կաբինետի նիստի ժամանակ Փեզեշքիանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ ասելով, թե նրանք «սկզբում փորձել են թաքցնել իրենց մասնակցությունը», սակայն ի վերջո «ստիպված են եղել ուղղակիորեն միջամտել»։

Նա հավելել է, որ այսօրվա իրանական հարձակումները Իսրայելի վրա «պատասխան» են ԱՄՆ-ի հարվածներին, և որ Իսրայելը «ոչ ռեսուրսներ ունի, ոչ էլ համարձակություն՝ Իրանի դեմ մենակ գործելու»։

Լրատվական գործակալությունները նաև հայտնում են, որ Փեզեշքիանը մասնակցում է Իրանում անցկացվող ցույցին։ Համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Իրանի նախագահը անցնում բազմության միջով, ժպտում և սեղմում ցուցարարներին ձեռքերը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։

Ամերիկայի նախագահը նաև ուղերձով է հանդես եկել։ Իր ելույթում, որը տևել է երեք րոպե, Թրամփն ասել է, որ Իրանի ապագան կամ խաղաղություն է, կամ ողբերգություն, և կան բազմաթիվ այլ թիրախներ, որոնք կարող են խոցվել ամերիկացի զինվորականների կողմից: Նա հայտարարել է, որ եթե խաղաղության գործընթացն արագ տեղի չունենա, ապա ԱՄՆ-ն այլ նպատակներ է հետապնդելու՝ ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ: