ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտներին․ Թրամփ

Լուրեր

25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռները դուրս են եկել Իրանի օդային տարածքից․ «Մենք ավարտեցինք մեր չափազանց հաջողված հարձակումը Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա՝ Ֆորդո, Նաթանզ և Սպահան»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

«Բոլոր ինքնաթիռներն այժմ դուրս են Իրանի օդային տարածքից… Շնորհավորում եմ մեր ամերիկացի զինվորներին։ Աշխարհում այլևս չկա մի բանակ, որը կարող էր սա անել։ Խաղաղության ժամանակը հիմա է»,-հավելել է նա։

«Սա պատմական պահ է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի և ամբողջ աշխարհի համար»,-նշել է Թրամփը մեկ այլ գրառմամբ՝ ավելացնելով, որ «Իրանը հիմա պետք է համաձայնի դադարեցնել այս պատերազմը»։

Ամերիկայի նախագահը նաև ուղերձով է հանդես եկել։ Իր ելույթում, որը տևել է երեք րոպե, Թրամփն ասել է, որ Իրանի ապագան կամ խաղաղություն է, կամ ողբերգություն, և կան բազմաթիվ այլ թիրախներ, որոնք կարող են խոցվել ամերիկացի զինվորականների կողմից: Նա հայտարարել է, որ եթե խաղաղության գործընթացն արագ տեղի չունենա, ապա ԱՄՆ-ն այլ նպատակներ է հետապնդելու՝ ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ԱՄՆ-ի հարվածներն անվանել է վտանգավոր էսկալացիա և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության ու անվտանգության համար: