Ռոբերտ Քոչարյանն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի քրգործի վերաբերյալ՝ իր աջակցությունը հայտնելով գործարարին:

«Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։
Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն՝ մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով։
Ամրություն եմ մաղթում Սամվել Կարապետյանին: Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին  մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Կարապետյանը կալանավորվել է: Փաստաբաններն ապօրինի են որակում մեղադրանքը, հայտնում, որ ինքը՝ միլիարդատերը, չի ընդունում մեղադրանքը։