Թեհրանը զգուշացնում է ԱՄՆ-ին՝ չմիջամտել պատերազմին

Լուրեր

01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
01.08.2026 | 12:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևում անօդաչու սարքերի հավաքման և պահեստավորման օբյեկտ խոցելու մասին
01.08.2026 | 11:55
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Խորվաթիայում
01.08.2026 | 11:33
Վերջին երկու շաբաթում Wildberries-ի 16 լոգիստիկ կենտրոն է հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում․ ինչ հետևանքներ են արձանագրվել
01.08.2026 | 11:11
Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի մալուխագծի վթարի պատճառները կուսումնասիրվեն․ Ռոմանոս Պետրոսյանը ներքին հետաքննություն է հայտարարել
01.08.2026 | 10:55
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում
01.08.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգստոսի 1-ի դրությամբ
01.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
31.07.2026 | 23:15
Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 22:59
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31.07.2026 | 22:44
Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով
31.07.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.07.2026 | 22:14
Ադրբեջանցի աքսորված բլոգերին Գերմանիայում Բայրամովի և Հաջիևի հետ բախումից հետո «Իրանի գործակալ» են անվանել․ OC Media-ի անդրադարձը
31.07.2026 | 22:00
Պուտինի խոսքը Փաշինյանին օգնեց՝ հաղթել ընտրություններում․ ընդդիմությունը թիրախավորվեց որպես ռուսամետ․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեհրանը կպատասխանի ուժով, եթե Միացյալ Նահանգներն ուղղակիորեն միջամտի՝ Իսրայելին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Իրանը այլ տարբերակ չի ունենա, քան օգտագործել իր գործիքները՝ ագրեսորներին դաս տալու համար», – ասել է նա՝ հավելելով, որ Իրանի ռազմական հրամանատարությունը «սեղանին ունի բոլոր անհրաժեշտ տարբերակները»։ Ղարիբաբադին կոչ է արել Վաշինգտոնին հեռու մնալ հակամարտությունից։

«Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ-ին առնվազն հեռու մնալ, եթե նրանք չեն ցանկանում կանգնեցնել Իսրայելի ագրեսիան», – ասել է Իրանի ԱԳ փոխնախարարը Թեհրանի և Թել Ավիվի միջև հարձակումների սրման ֆոնին։

The Wall Street Journal-ն էլ իր հերթին հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ուշ երեկոյան իր ավագ օգնականներին ասել է, որ հավանություն է տվել Իրանի վրա հարձակման ծրագրին, սակայն հետաձգել է դրա իրագործումը՝ տեսնելու արդյոք Թեհրանը կհրաժարվի՞ իր միջուկային ծրագրից։  Նշվում է, որ Ֆորդոյում գտնվող խիստ պաշտպանված ուրանի հարստացման կենտրոնը ԱՄՆ-ի հնարավոր թիրախն է. այն տեղակայված է լեռան տակ,և ռազմական փորձագետների գնահատմամբ այն կարող են խոցել միայն ամենահզոր ռումբերը։

Հարցին, թե արդյոք որոշել է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, Թրամփը  նախօրեին պատասխանել էր. «Ես կարող եմ դա անել, կարող եմ՝ ոչ»։ Եվ նա կրկնել էր Իրանի անվերապահ կապիտուլյացիայի վերաբերյալ իր պնդումը. «Հաջորդ շաբաթը շատ կարևոր է լինելու, գուցե մեկ շաբաթից էլ պակաս»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի