Հեղափոխությունից հետո խոշոր ընկերությունները սկսել են գրանցել իրենց աշխատողներին․ որքա՞ն աշխատող և հարկ են թաքցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
04.08.2026 | 16:09
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 16:07
Մեզ այդպիսի տեղեկություն հայտնի չէ․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ի միգրանտներին ՀՀ ուղարկելու առաջարկի մասին
04.08.2026 | 16:00
Պատգամավորները Կոնջորյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 16:00
Շարուանակո՞ւմ եք «կառավարության» նիստերը, հարցերը ո՞ր երկրի ԱԺ եք ուղարկում․ Արթուր Հովհաննիսյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:53
«Զանգեզուրի միջանցքը» բացվելու դեպքում Ստամբուլից հնարավոր կլինի մեքենայով կամ գնացքով հասնել Բաքու․ այնքան էլ հեռավոր հեռանկար չէ․ Հաջիև
04.08.2026 | 15:45
Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր, թե հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսը փոխել է հարկ վճարելու իր վարքագիծը: Որպես ապացույց ներկայացրել էր, որ հուլիսի տվյալներով Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակն ավելացել է 28 հազարով:

«Ակնհայտ է, որ այդ չափի աշխատատեղեր միանգամից չէին ստեղծվի: Այդ ցուցանիշի բարելավումը կապված է աշխատողներին գրանցելու գործընթացը հետ»,- ասել էր Մաշադյանը:

ՊԵԿ-ն առայժմ զերծ է մնում նոր մեկնաբանություններ տալուց, թե օգոստոս և սեպտեմբեր ամիսներին որքան նոր աշխատատեղեր են լույս աշխարհ եկել: Նաև չի բացահայտում, թե արդյունքում ընկերությունները պետական բյուջեից որքան հարկեր են թաքցրել: Բայց որոշ բաց աղբյուրների տվյալների համադրումից հնարավոր է պարզել, թե որ ընկերությունները որքան աշխատող են ավելացրել։ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցում ասում է, որ աշխատողներին չեն գրանցում հիմնականում խոշոր ընկերությունները։ Նա նաև հավելում է, որ աշխատատեղեր թաքցնելը հատուկ է կոնկրետ ոլորտներին՝ խանութներ ու հատկապես սուպերմարկետներ, ռեստորաններ, սրճարաններ և հանգստի ու զվարճանքների այլ օբյեկտներ, շինարարություն, հանքարդյունաբերություն:

Եվ ՊԵԿ խոշոր հարկատուների ցանկից ընտրելով ընկերություններին՝ փորձեցինք հասկանալ, թե վերջին մի քանի ամիսներին հատկապես որ ընկերություններն են ավելի շատ նոր աշխատողներ գրանցել։

Մենք արդեն ներկայացրել էինք, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները մոտ 3000 աշխատողներ են ավելացրել։ Մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցը մայիսին ուներ 1420, հունիսին՝ արդեն 1733 աշխատող։ «Պարմա» սուպերմարկետների ցանցը, եթե տարեսկզբին գրանցել էր 225 աշխատող, հուլիսին արդեն՝ 314 աշխատող:

Հեղափոխությունից հետո սուպերմարկետներից զատ այլ խոշոր ընկերություններ ևս ավելացրել են աշխատատեղերը: Եվ այսպես՝ «Գրանդ Քենդի» ընկրություն՝ հունվարին ուներ 2726 աշխատող, հուլիսին՝ 3120 աշխատող, «Սպայկա» ընկերությունը հունվարին ունեցել է 968 աշխատող, օգոստոսին՝ 1543 աշխատող: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ունեցել է 3811 աշխատող, հուլիսին գրանցել է 4135 աշխատող։ «Գազպրոմ-Արմենիան» հունվարին ունեցել է 6334, օգոստոսին՝ 6472 աշխատող: «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցի աշխատակիցների քանակը 662-ից դարձել է 742: Իհարկե, կան ընկերություններ, որոնք, սեզոնայնությամբ պայմանավորված՝ կարող են ավելացնել կամ կրճատել աշխատողների քանակը:

Բայց այդ գործոնը որքանով կարող է վերաբերել «Գուդ վին» խաղատներին, որի աշխատողների քանակը 382-ից դարձել է 435: ԱԺ մեկ այլ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերության աշխատակիցների թիվը մինչև մայիսը եղել է 444, օգոստոսին արդեն՝ 700: Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության աշխատողների քանակը հետհեղափոխական շրջանում ավելացել է 35-ով: «Գոլդեն Փելես» հյուրանոցի աշխատողների քանակը 225-ից հասել է 314-ի:

Ի դեպ ԱԱԾ-ն այս հյուրանոցի վերաբերյալ բացահայտումներ էր արել, որ պատկանում է մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին, բայց ներկայացվել է որպես օտարերկրյա ներդրում: Ընդ որում, հյուրանոցի բացմանը մասնակցել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես դա համարել է օտարերկրյա ներդրում: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Մեգա Ֆուդ» ընկերության աշխատողների քանակը նույնպես հեղափոխությունից հետո կրկնապատկվել է և 139-ից դարձել է 287: «Սարգիս կարոլինա» ընկերությունն աշխատողների թիվը 120-ից դարձրել է 152: Խոշոր հարկատուների ցանկից այս շարքը կարող ենք բազմապատկել: Բայց այսքանը բավարար է հասկանալու համար, թե ինչպես են աշխատել այս ընկերությունները հեղափոխությունից առաջ:

«Երբ մենք խոսում էինք կոռուպցիայի մասին, ապա այս մակարդակի կոռուպցիայի հետ գործ ունենք, երբ խոշոր գործարարները կարողանում էին հարկային վարչարարության հարցերում որոշակի պայմանավորվածությունների գալ քաղաքական վերնախավի հետ»,- ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Գագիկ Մակարյանը նույնպես համոզված է, որ աշխատատեղ և ընդհանրապես հարկեր թաքցնելու դեպքում գործատուն կամ սեփականատերը համապատասխան պաշտոնյաների կամ մարմինների հետ համաձայնություն է ունեցել: Ավելին՝ նրա կարծիքով մեր երկրում շրջանառության մեջ ահռելի մեծ ծավալ է կորել: Կորել է տարբեր ճանապարհներով՝ չի մաքսազերծվել կամ մաքսազերծվել է սխալ կոդի տակ, մաքսազերծվել է մասնակի, շրջանառություն կամ աշխատատեղ է թաքցվել, որպեսզի հարկեր քիչ վճարեն: Եվ նա գտնում է, որ այդ կորուստը կարող է հասնել 1 մլրդ դոլարի:

Արմինե Ավետյան