Ինչ մեխանիզմով է ՀԷՑ-ը պետականացվելու․ պաշտոնյաները չեն հստակեցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ազգային ժողովում արդեն շրջանառվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու օրենքի նախագիծ: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել և հունիսի 21-ին լրանում է իր հանձնարարականի ժամկետը, ըստ որի՝ 1 ամսում կա՛մ պետք է ժողովրդին հասցված վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի։ Թե ինչ մեխանիզմով է ընկերությունը պետականացվելու, վարչապետը չպարզաբանեց։

Քաղաքականությունը մշակող կառույցը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, սակայն Factor.am-ի հետ զրույցում նախարարությունից հրաժարվեցին այս թեմայով որևէ մեկնաբանություն տալ։

Նկատենք, որ Հայաստանի անկախացուցմից ի վեր  չի եղել դեպք, երբ մասնավոր կառույցն ամբողջությամբ պետականացվել է։ Առանձին ընկերություններ, ինչպիսիք են ԶՊՄԿ-ն, «Լիդիան Արմենիան»-ը, «Վիվա Արմենիա»-ն, իրենք են որոշ բաժնեմաս նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։ Այլ գույքեր ՀՀ-ին վերադարձվել են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում։

Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը ՀԷՑ-ը ձեռք է բերել 2015 թվականին։ Ընկերությունը բնակչությանն էլեկտրաէներգիա է մատակարարում բաշխման լիցենզիայի հիման վրա, որն անժամկետ է։ Լիցենզիան տրամադրում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որն էլ կարգավորում և վերահսկում է ՀԷՑ-ի գործունեությունը։

ՀԷՑ-ի ներդրումները 2024-ի ընթացքում պետք է կազմեին մոտ 40 մլրդ դրամ, 2025-ին՝ 47 մլրդ դրամ: ՀԾԿՀ-ի կայքում հրապարակված է ՀԷՑ-ի 2023 թվականի գործունեության մոնիթորինգի վերլուծությունը։ Ըստ այդմ՝ ընկերությունը 2023-ին պետք է իրականացներ 37․7 մլրդ դրամ ներդրում, որի մոտ 61%-ը՝ նոր սպառողների միացման և հատուկ ծրագրերի իրականացման համար, իսկ սպասարկման որակի ցուցանիշների բարելավման նպատակով՝ 18․1%-ը։ Սակայն, փաստացի, ՀԷՑ-ը հաստատված ներդրումները կատարել է միայն 90%-ով։

Միաժամանակ, ըստ ՀԾԿՀ-ի վերլուծության, թեև Հայաստանի ամբողջ տարածքում հոսանքազրկումների ցուցանիշը 2022-ի համեմատ կրճատվել է 8․7%-ով, այնուամենայնիվ՝ մայրաքաղաքում և 4 մարզերում հոսանքազրկումներն ավելացել են, մասնավորապես՝ Երևանում 17%-ով, Արագածոտնում՝ 30․1%-ով, Արմավիրում՝ 5․8 %-ով, Կոտայքում՝ 7․7%-ով, և Սյունիքում՝ 76%-ով։

Հոսանքազրկումների հաճախակիացումը ՀԷՑ-ը բացատրում է բնակարանաշինության ծավալների էական ավելացմամբ․ վերջին 7 տարիների ընթացքում ցանցին միացել է նախատեսվածից 54 հազարով շատ բաժանորդ: Ավելացել է նաև հոսանքազրկումների դիմաց բաժանորդներին վճարված տուգանքների չափը։ Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը 2024-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ 2023-ին վճարել են 140 մլն դրամ տուգանք, 2024-ի առաջին 7 ամիսներին՝ 152 մլն դրամ տուգանք։

Ի դեպ,  ՀԾԿՀ-ն այսօր որոշել է ՀԷՑ-ին տուգանել 10 մլն դրամով։ Ընկերության նկատմամբ վարույթը հանձնաժողովը հարուցել էր մարտի 27-ին։ Հանձնաժողովը հայտարարում է, որ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ հաշվիչների շեղումներ և սխալ աշխատանք, հաշվիչների վրա կնիքների բացակայություն և այլն։

 

Գայանե Խաչատրյան