Թրամփի հատուկ ներկայացուցիչն առաջիկայում կմեկնի Բելառուս՝ Լուկաշենկոյի հետ հանդիպման․ Reuters

Լուրեր

06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
Բոլորը

ԱՄՆ նախագահի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն առաջիկա օրերին կմեկնի Բելառուս՝ հանդիպելու այդ երկրի  ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով հարցի վերաբերյալ ծանոթ չորս անձանց, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այցի ճշգրիտ օրակարգը պարզ չէ, սակայն Քելլոգը առաջիկա հանդիպումը ներկայացրել է որպես քայլ, որը կարող է նպաստել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցման բանակցությունների մեկնարկին․ այս մասին լրատվամիջոցին հայտնել են նրա զրուցակիցները։

Եթե ​​այցը  տեղի ունենա, Քելլոգը կլինի վերջին տարիներին Բելառուս այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան։ 2020 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում, պետքարտուղար Մայք Պոմպեոն էր այցելել Մինսկ։ Դա այն ժամանակ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի առաջին ուղևորությունն էր Բելառուս վերջին 20 տարվա ընթացքում։

Reuters-ը նաև նշում է, որ նման ուղևորությունների պլանավորումը պահանջում է մանրամասն քննարկում, ուստի այն կարող է  չեղարկվել կամ փոփոխվել վերջին րոպեին: ԱՄՆ Պետդեպարտամենտը և Վաշինգտոնում Բելառուսի դեսպանատունը հրաժարվել են մեկնաբանություն տալ: Քիթ Քելլոգը և Սպիտակ տունը չեն արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանության հարցումներին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի