Իսրայելը սպառնում է՝ Ալի Խամենեին կարող է արժանանալ Սադամ Հուսեյնի ճակատագրին

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը այսօր առավոտյան բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կարող է արժանանալ «Սադամ Հուսեյնի նման ճակատագրի», գրում է The Times of Israel-ը։

«Ես զգուշացնում եմ իրանցի բռնապետին չշարունակել ռազմական հանցագործություններ կատարելը և հրթիռներ արձակել իսրայելցի քաղաքացիական անձանց վրա։ Նա լավ կանի՝ հիշի Իրանի հարևան երկրում այն ​​բռնապետի ճակատագիրը, որը նույն ուղին ընտրեց Իսրայել պետության դեմ», – ասել է Կացը՝ նկատի ունենալով Սադամ Հուսեյնին, որի ռեժիմը տապալվեց 2003 թվականին Իրաքի դեմ ԱՄՆ ներխուժման ժամանակ։ Ավելի ուշ նրան կախաղան բարձրացրեցին։

Կացը հիշեցնելով Իսրայելի կողմից մեկ օր առաջ Թեհրանում Իրանի պետական ​​հեռարձակողի IRIB-ի գլխավոր գրասենյակին հարվածի մասին՝ նշել է, որ կարող են թիրախավորվել նաև Իրանի քաղաքացիական ռեժիմի կառավարման այլ կառույցները։

«Մենք այսօր էլ կշարունակենք գործել Թեհրանում ռեժիմի և ռազմական թիրախների դեմ, ինչպես երեկ արեցինք քարոզչության և հրահրման հեռարձակման մարմնի դեմ», – ասել է նա՝ հավելելով․

«Ես կոչ եմ անում Թեհրանի բնակիչներին լքել այդ տարածքները՝ համաձայն Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակի պարսկերեն լեզվով հրահանգների՝ իրենց սեփական անվտանգության համար»։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն  հայտարարել էր, Ալի Խամենեիի սպանությունը «կավարտի հակամարտությունը» երկու երկրների միջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի