ԱԺ ղեկավարությունից պահանջում ենք՝ հավատարմագրումը չդարձնել միակ հիմքը՝ լրագրողների մուտքը խորհրդարան ապահովելու համար․  Լրագրողական մի շարք կազմակերպությունների հայտարարությունը

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ԱԺ-ում լրագրող Վահե Մակարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Հունիսի 13-ին Ազգային ժողովում խոչընդոտվել է Mediahub.am լրատվական կայքի թղթակից Վահե Մակարյանի մասնագիտական գործունեությունը։ Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 4-ին խիստ վիճահարույց հիմնավորմամբ դադարեցվել էր նրա հավատարմագրումը խորհրդարանում։ Այդ որոշումը կայացվել էր Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ծագած վեճից հետո, որը զուգորդվել էր փոխադարձ մեղադրանքներով և վիրավորանքներով։ Մենք անդրադարձել ենք այդ փաստերին 2024թ․ նոյեմբերի 5-ի հայտարարությամբ։

Զրկված լինելով հավատարմագրումից՝ Վահե Մակարյանը ԱԺ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանից ստացել է մեկանգամյա անցագիր և մտել խորհրդարան՝ լուսաբանելու այդ հանձնաժողովի նիստը։ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը չի արգելում հավատարմագրում չունեցող լրագրողին որևէ պատգամավորից ստանալ անցագիր և լուսաբանել տվյալ պետական մարմնի համապատասխան օրվա աշխատանքը։ Բացի այդ, նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է «որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ»։

Հակառակ այս կարգավորումների՝ անվտանգության ծառայության աշխատակիցները, հղում կատարելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի հրահանգին, վերոնշյալ հանձնաժողովի նիստից դուրս են հրավիրել Վահե Մակարյանին, չներկայացնելով որևէ ողջամիտ պատճառ` պահանջել են լքել ԱԺ շենքը, իսկ երբ լրագրողն ընդդիմացել է, նրան ուժով դուրս են բերել խորհրդարանից։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, վերստին արձանագրում ենք, որ ԱԺ-ում պատգամավորների և լրագրողների միջև լարված հարաբերությունները հաճախ վերածվում են կոնֆլիկտների, որոնց արդյունքում պատասխանատվության են ենթարկվում միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները, իսկ պատգամավորների համար այդ միջադեպերը մնում են անհետևանք։ Ավելին՝ նման կոնֆլիկտների վերաբերյալ նույնիսկ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթացն է վիժեցվում։ Խիստ խնդրահարույց է մնում նաև ԱԺ աշխատակազմի կողմից ՊՊԾ ծառայողներին լրագրողների նկատմամբ առանց պատշաճ հիմնավորման ուժ կիրառելու հրահանգներ իջեցնելու պրակտիկան, որը վերածվում է ԶԼՄ-ների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման։

Դատապարտելով վերոնշյալ միջադեպը՝ ԱԺ ղեկավարությունից և աշխատակազմից պահանջում ենք․

• հավատարմագրումը չդարձնել միակ հիմքն ու հնարավորությունը՝ լրագրողների մուտքը խորհրդարան ապահովելու և ԱԺ գործունեությանը վերաբերող որևէ թեմա լուսաբանելու համար, այլ ընդունել նաև մեկանգամյա անցագրից օգտվելու իրավունքը,

• հրատապ լսումներ կազմակերպել՝ խորհրդարանում պատգամավոր-լրագրող հարաբերությունները քննարկելու և առկա լարվածությունը հաղթահարելու նպատակով,

• ակտիվացնել միջադեպերի առնչությամբ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթացը և այդպիսի մշտական գործող կառույց ստեղծելու համար համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացնել»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ