Խուճապ կա՞ հայերի շրջանում, ինչո՞ւ «Երկաթե գմբեթը» այս անգամ չաշխատեց․ պատասխանում է Արտյոմ Չերնամորյանը

Լուրեր

25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
Բոլորը

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանն այսօր առավոտյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Իսրայելի հայաշատ Պետախ Տիկվա քաղաքն այս գիշեր ռմբակոծվել է, կան զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, հայերի շրջանում տուժածներ չկան։ «Մենք լավ ենք»,- գրել էր Չերնամորյանը։

Մինչ մենք ձայնային հաղորդագրությամբ փորձում էինք Չերնամորյանից պարզել, թե ինչ  իրավիճակ է հիմա, լսվում էին շչակի ձայներ, որոնք մարդկանց զգուշացնում էին, որ պետք է պատսպարվեն։ Ապա նաև սկսվեց ԱԹՍ-ներով հարձակումը․․․

– Ընդհանուր առմամբ քանի՞ հայ է ապրում Պետախ Տիկվայում։

– Մոտ հազար։

-Իսկ հայկական եկեղեցի կամ մշակութային կենտրոն կա՞ այդ քաղաքում։ Եթե այո, հո չե՞ն վնասվել։

– Ո՛չ հայկական եկեղեցի, ո՛չ մշակութային կենտրոն չկա, կա միայն Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան, որը, բարեբախտաբար, չի վնասվել։

-Ի՞նչ են խոսում այդտեղ մարդին, ինչո՞ւ «Երկաթե գմբեթը» այս անգամ չաշխատեց։

– Իսրայելն այս պահին 5 աստիճանի օդային պաշտպանություն ունի։ Առաջինը՝ «Խեց-1» հրթիռային համակարգն է և «Երկաթե գմբեթը»՝ միջին ու կարճ հեռահարության հրթիռներ, ԱԹՍ-ներ և այլ տեսակի միջոցներ խոցելու համար։ Հետո գալիս է «Խեց 2»-ը, որը մինչև 70-80 կմ է հարվածում։ «Խեց» թարգմանաբար «նետ» է նշանակում։ Հաջորդ համակարգը խոցում է մինչև 120 կմ է թիրախները, ապա նաև ամերիկյան համակարգն ու լազերային համակարգեր։

– Խուճապ կա՞ հայերի շրջանում։

-Հայերը, ինչպես Իսրայելի մյուս բնակիչները, լավ գիտեն իրենց պարտականությունները պատերազմի ժամանակ, թե որտեղ պետք է թաքնվեն, ինչպես պահպանեն քաղպաշտպանության կանոնները։ Այնպես որ՝ խուճապ չկա։ Սա պատերազմ է, իհարկե, ավելի դաժան, քան նախորդները, բայց սա այն է, ինչ ունենք։

-Հայտնի է, որ Իսրայելի նորակառույց բազմաբնակարան շենքերում ապաստարանը հենց բնակարանի սենյակներից մեկն է։ Արդյո՞ք վնասված շենքը, որտեղ զոհեր են եղել, հենց այդպիսին է եղել։

-Այո, նմանատիպ շենք է, մոտ 10 տարի առաջ կառուցված, և բոլորը մետաղյա դռներով կառուցված սենյակներ ունեն, որոնք հենց ապաստարան են։ Ուղղակի  մարդիկ կանոնները չեն պահպանել, թիկունքի ծառայության խնդրանքը չեն կատարել։ Շենքը չի փլուզվել, ուղղակի, հրթիռը իջել է ներքևի հարկերի վրա։

 

Անահիտ Խաչատրյան