Իսրայելը հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարին ու ղեկավարության մեծ մասին չեզոքացնելու մասին

Լուրեր

08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի տարածքում իրականացված օդային հարվածները «չեզոքացրել» են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի  բարձրաստիճան ղեկավարության մեծ մասին, գրում է France 24-ը։

«Պաշտպանության նախարարին տեղեկացվել է, որ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի ղեկավարության մեծ մասը չեզոքացվել է ստորգետնյա շտաբում կայացած հանդիպման ժամանակ»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

The Times of Israel-ի հաղորդմամբ՝ Իսրայելի զինվորականների տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։ Նրա հետ միասին սպանվել են նաև ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ստորգետնյա հրամանատարական կենտրոնում հանդիպման ժամանակ։ Հրամանատարական կենտրոնին հարված է հասցվել կործանիչներով։

Իսրայելական կողմը նշում է, թե ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերը պատասխանատու են անցյալ տարվա ապրիլին և հոկտեմբերին Իսրայելի վրա Իրանի բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումների համար, և որ պաշտոնյաները ղեկավարել են նաև 2019 թվականին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումը։

«Հաջիզադեն վերջին տարիներին բազմիցս հրապարակավ հավատարմության երդում է տվել է Իսրայելը ոչնչացնելու գաղափարին և կենտրոնական դեր է խաղացել Իսրայելը ոչնչացնելու ծրագրի մշակման գործում»,- ասվում է իսրայելական կողմի հայտարարության մեջ։

Reuters-ն էլ նշում է, որ Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար։

Ավելի վաղ Իրանը հաստատել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Իրանի ԶՈՒ երեք բարձրաստիճան հրամանատար, 6 միջուկային գիտնական։ Բարձրաստիճան զինվորականների փոխարեն արդեն նշանակումներ են արվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի