Հայերը, ըստ Գագիկ Մակարյանի, Աֆրիկայում կարող են օրենքներ գրել, բայց ոչ արտահանել-ներմուծել

Լուրեր

10.12.2025 | 18:41
Թուրքիային չի կարող շահագործել C-400-ը, եթե ցանկանում է վերադառնալ F-35-ի ծրագրին. Անկարայում ԱՄՆ դեսպան 
10.12.2025 | 18:32
Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին
10.12.2025 | 18:26
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը
10.12.2025 | 18:15
 Տղամարդը հայհոյել է, հարվածել քննիչին ու բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ․ ՀԿԿ
10.12.2025 | 18:07
Փաշինյանն այցելել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն
10.12.2025 | 18:00
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվին դժգոհությանը//Սամվել Ալեքսանյանի ընտանիքը նոր արտոնության համար է դիմել․ ԼՈՒՐԵՐ
10.12.2025 | 17:51
Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Սաակաշվիլի
10.12.2025 | 17:42
200 հզ դոլարանոց տունը ի՞նչ է, որ 10-20 տարի հետո չունենամ. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 17:38
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ առաջիկայում կսահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանի ևս մեկ հատված
10.12.2025 | 17:33
Բաքուն լավատեսորեն է տրամադրված 2026թ․ Երևանի հետ խաղաղության գործընթացի առաջընթացի նկատմամբ
10.12.2025 | 17:27
Դատախազությունը կբողոքարկի Սուրեն Մանուկյանի կալանքը տնային  կալանքով փոխելու որոշումը
10.12.2025 | 17:25
Ջոկովիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի չեմպիոնին
10.12.2025 | 17:18
Որ ընկերությունը և ինչ գնով է զարդարելու ամանորյա Տաշիրը
10.12.2025 | 17:08
2024-ի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում 7 հաղորդում է ներկայացվել Դատախազություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 16:57
Վաշինգտոնն ու Կիևը խաղաղության ծրագրի շրջանակում քննարկում են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը՝ արդեն 2027 թվականին. The Washington Post
Բոլորը

Պետական կառավարման մարմինները հին ձեռագրով են աշխատում, բացառություն չէր նաև Ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակներում տնտեսական ֆորումի կազմակերպումը: Factor.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ ասելով. «Այն առումով, որ տարբեր միջոցառումներին իրենց երկրի հանրապետական նշանակության կառույցների հետ նախօրոք չեն հանդիպում, որպեսզի կարծիքներ հարցնեն, նրանցից ինչ-որ առաջարկներ ու բիզնես-պլաններ ստանան: Կամ խորհրդակցեն, թե պետական ուղղություններով ինչ բանակցություններ վարեն: Տեսեք. Ֆրանկոֆոնիայի մասշտաբի միջոցառմանը մեր նման կառույցներից ոչ մեկին չէին հրավիրել: Այն դեպքում, երբ վաղուց հայտնի էր, որ 80 և ավելի վարչապետ ու 1-ին դեմք է գալու ու մեր նման կազմակերպություններից պետք է ճշտեին, թե նրանք ինչ տնտեսական հետաքրքրություններ կարող էին ունենալ Հայաստանի հետ, որպեսզի, երբ խոսում են Հայաստան-ինչ-որ երկիր տնտեսական համագործակցության մասին, նախ հասկանան, թե իսկապես ինչի մասին պետք է խոսեն»:

Ըստ Մակարյանի՝ շատ դեպքերում ներդրողների հետ նման խոսակցություններ լինում են անգամ փոխվարչապետների մակարդակով, ինչը վերջինների մոտ երբեմն առաջացնում է ոչ լիարժեք ընկալումներ, վստահության, հավատի բացակայություն:

Ուստի, Գագիկ Մակարյանը, որ նման արձագանքներ լսել է, ՀՀ վարչապետին, փոխվարչապետներին կոչ է անում նման կարևոր միջոցառումներից առաջ ներգրավել բիզնես ՀԿ-ներին, միություններին, գործարարներին, ովքեր ավելի խորն են տիրապետում տնտեսական ներդրումներին, բիզնեսի նրբություններին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից առաջ նշել էր, որ Ֆրանկոֆոնիան մեզ համար նաև լրացուցիչ նոր, կարևոր հարթակ է՝ առավել ընդլայնելու Հայաստանի համագործակցությունն աշխարհի տարբեր հատվածների, մասնավորապես աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ, որոնց հետ կա հարաբերությունների զարգացման շատ հետաքրքիր ներուժ: Իսկ նախօրեին էլ գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված տնտեսական ֆորումի շրջանակներում ԱԳ նախարարն ավելացրել էր, թե Հայաստանն իր տնտեսությամբ, հնարավորություններով կարող է ներխուժել այդ շուկա և նաև հրապուրել իրենց հետաքրքրությունը մեր շուկայի հանդեպ:

Մինչդեռ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը վերապահումով է խոսում աֆրիկյան երկրներում հայկական ներդրումների մասին, բացառությամբ 1 ուղղությունից. ծառայություններ և փորձագետներ արտահանելուց: Գագիկ Մակարյանն ասաց. «Այդ 1 ուղղությունը լոգիստիկ ծառայություններն են, մեկ էլ, թերևս, տեղեկատվական տեխնոլոգիաներով պետական կամ մասնավոր համակարգում ինչ-որ մենեջմենթը: Այսինքն, ոչ թե աֆրիկյան երկրներում արտադրություն, ներդրումներ՝ այնտեղից մի բան բերել-տանել, այն պատճառով, որ Աֆրիկան հեռու է, ճանապարհածախսը թանկ է. ծովային ճանապարհի երկարություն, բարդություններ, աֆրիկյան ժողովուրդների աղքատություն: Բայց, նորից եմ ասում, հնարավոր է որոշ ծառայությունների մատուցում: Օրինակ, ես տեղյակ եմ, որ աֆրիկյան երկրներում անգամ օրենքներ գրելու խնդիր կա, չունե՛ն իրենք օրենքներ, և Հայաստանը կարող է նման թեմաներով համագործակցել, քանի որ մեզ մոտ օրենսդրական մեծ փորձ կա, փորձագետներ: Կամ՝ հաշվապահական հաշվառման, էլեկտրոնային կառավարման, մեր հարկային, մաքսային փաստթղթերի մշակում, սա շատ լավ կստացվի, որովհետև այդ երկրները շատ հետամնաց են և դրա կարիքն իսկապես ունեն»:

Ինչ վերաբերում է Աֆրիկայում ներդրումներ անելուն, արտադրություններ դնելուն, ապա Գագիկ Մակարյանն այս հարցում մնում է ձեռնպահ: «Նախ, չէի ցանկանա, որ Հայաստանից այնտեղ փողեր տարվեին: Երկրորդ. այնտեղ բիզնես դնելը պրոբլեմատիկ է. լեզվական, աշխատուժի: Տեսեք՝ մեր տարբեր բիզնեսմեններ փորձեցին Վրաստանում, Իրանում, որ մոտ երկներ են, բիզնեսներ դնել, չստացվեց: Փորձեր արվեցին հենց Աֆրիկայում, որոնք ևս լավ բանով չավարտվեցին»,- ասում է Գագիկ Մակարյանը:

Հայտնի է, որ ժամանակին Աֆրիկայում ադամանդի ու ոսկու բիզնեսով էին զբաղվում նախկին հանրապետական, գործարար Խաչիկ Մանուկյանը, ինչպես նաև՝ օֆշորային գործով հայտնի դարձած սնանկացած Փայլակ Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է Ֆրանկոֆոն, ոչ թե զուտ աֆրիկյան պետություններին, ապա Գագիկ Մակարյանը նշեց, որ Հայաստանից այս ուղղություններով արտահանման ծավալները 2017-2018 թթ. աճելու միտումներ ունեն և աճի հիմնական պատճառներից է ֆրանկոֆոն որոշ երկրների կողմից Հայաստանին GSP+ արտոնյալ պայմանների տրամադրումը: Մասնավորապես, դեպի ԵՄ երկրներ առևտրաշրջանառության 36.1 տոկոս աճից ֆրանկոֆոն երկրներից աճի տեմպեր են գրանցվել հատկապես Ֆրանսիայի հետ` 72.9 տոկոսով:

Նաև Հայաստանում քիչ չէ ֆրանսիական, բելգիական ու շվեյցարական կապիտալով ձեռնարկությունների և ներդրումների քանակը:

Անի Սահակյան