Վաղարշապատը Դիանա Գասպարյանին այսօր փոխարինող չի ընտրի. ինչ է նախատեսում ՔՊ-ն

Լուրեր

23.04.2026 | 13:24
ՌԴ-ին հրավիրել են մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
23.04.2026 | 13:15
ՄԻՊ-ը` գերիների հարազատների Բաքու այցի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:07
Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կքննարկեն հրադադարի երկարաձգումը
23.04.2026 | 12:59
Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ ԱԽ քարտուղար
23.04.2026 | 12:48
Սուարեսի ու Դե Պաուլի գեղեցիկ գոլերը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:39
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել
23.04.2026 | 12:36
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
23.04.2026 | 12:31
Մենք մրցակցության մեջ չենք մտնում, քվե ենք ակնկալում. ԱԺԲ-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:23
«Բոլորին դեմ եմ» ավտոբուս` ԿԸՀ-ի մոտ. Արամ Քոչարյանը ներկայացնում է նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:20
Մակրոնի այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 12:15
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը
23.04.2026 | 12:07
Հանրապետության 5 շրջանում սպասվում է քամու ուժգնացում
23.04.2026 | 12:02
Սամվել Կարապետյանը հանդիպում է անցկացրել կուսակցականների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:55
Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չունի վարչապետի թեկնածու. պարզաբանում է Դավիթ Խաժակյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:50
Ըմբշամարտի ԵԱ․ Ինչ իրավիճակ է Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում
Բոլորը

Վաղարշապատ համայնքի ավագանին այսօր՝ աշխատանքային օրվա ավարտից մեկ ժամ առաջ, արտահերթ նիստ է հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։ Պաշտոնը թափուր է, քանի որ մայիսի 15-ին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարեց հրաժարականի մասին։

Factor TV-ի տեղեկություններով, սակայն, Գասպարյանին փոխարինող այսօր չի ընտրվի. 15 մանդատ ունեցող իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները բոյկոտելու են նիստը, որպեսզի Վաղարշապատը նույնպես գնա Գյումրիի և Փարաքարի «ճանապարհով»՝ նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար, ինչից հետո անցկացվեն արտահերթ ընտրություններ։

Ավելի վաղ «Հետք»-ի հետ զրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասել էր, որ այս օրերին քննարկվում է Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման հարցը: Թեև նախարարը որպես պատճառ նշում է այն, որ ընդամենը մեկ գյուղ է միացել Վաղարշապատին, ուստի ցածր է լինում պետական աջակցությունը, սակայն, ըստ ամենայնի, Խոյ համայնքը Վաղարշապատին միացնելով` փորձ է արվում Վաղարշապատ համայնքի ղեկավար դարձնել Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին: Սա նշանակում է, որ այսօրվա նիստում համայնքապետ չի ընտրվի, Մեխակյանն առաջիկայում կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար, այս ամիսների ընթացքում Վաղարշապատը կխոշորացվի, ինչից հետո տեղի կունենան արտահերթ ընտրություններ, իսկ իշխող ուժի թեկնածուն կլինի հենց Արգիշտի Մեխակյանը։

Նշենք, որ Վաղարշապատի ավագանին ունի 27 անդամ, որից 15-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 10-ը՝ «Էջմիածին» կուսակցությունների դաշինքից, իսկ 2-ը՝ «Հայրենատէր» կուսակցությունից: Ստացվում է՝ առանց ՔՊ-ի ձայների այսօր նոր համայնքապետ հնարավոր չի լինի ընտրել։

Ռոզա Վարդանյան