Բաքվում շինծու դատական նիստում Ռուբեն Վարդանյանը կրկին միջնորդություններ է ներկայացրել

Լուրեր

24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այն նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը դատարանին ներկայացրել է հերթական միջնորդությունը մեղադրական եզրակացության պատճենն իր ընտանիքի անդամներին տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև խնդրել քննարկել նախորդ նիստերում իր կողմից ներկայացված միջնորդությունները։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ավրաամ Բերմանը պաշտպանել է նրա դիրքորոշումը։

Դատավոր Զեյնալ Աղաևը հայտնել է՝ քանի որ դատարան ներկայացված միջնորդություններն արդեն քննարկվել են նախորդ լսումներում և դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ են կայացվել, այս անգամ դրանք չեն քննարկվելու։

Այնուհետև Ռուբեն Վարդանյանը կրկին դիմել է դատարանին և նոր միջնորդություն ներկայացրել՝ ուսումնասիրելու իր դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանության՝ ադրբեջաներենին համապատասխանայնությունը։

Ադրբեջանի Գլխավոր դատախազության պետական ​​մեղադրական եզրակացության վարչության պետ Նասիր Բայրամովը հայտարարել է, որ Վարդանյանը բազմիցս ներկայացրել է նույն միջնորդությունը, հետևաբար, միջնորդությունը չպետք է քննարկման առարկա լինի։

Դատարանն անցել է խորհրդակցության՝ որոշում կայացնելու համար։ Խորհրդակցության արդյունքում կայացված որոշման հիման վրա միջնորդությունը չի բավարարվել։

Այնուհետև մի շարք «տուժողներ» են ցուցմունքներ տվել։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 17-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի