Մոսկվան հուսով է, որ Ադրբեջանը կճանաչի ՌԴ-ի «նոր շրջանները և Ղրիմը»

Լուրեր

18.02.2026 | 13:03
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը
18.02.2026 | 12:52
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ
18.02.2026 | 12:43
Ադելիա Պետրոսյանի մարզիչ. Ելույթից առաջ Ադելիան մի քիչ վախեցրեց մեզ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 12:34
Հայտնի է Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնության ժամանակացույցը
18.02.2026 | 12:24
Ուկրաինան հարվածել է Բելգորոդի էներգետիկ համակարգին և Չեբոքսարիի ռազմարդյունաբերական գործարանին
18.02.2026 | 12:16
Փետրվարի 17-ին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով
18.02.2026 | 12:12
Վատիկանը մերժել է Խաղաղության խորհրդին միանալու՝ Թրամփի հրավերը
18.02.2026 | 12:00
Փաշինյանն ԱՄՆ է մեկնում // ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի․ ԼՈՒՐԵՐ
18.02.2026 | 11:55
Փաշինյանի հետ ԱՄՆ է մեկնել նաև Միրզոյանը
18.02.2026 | 11:45
«ԱԱԲ պրոեկտ» ընկերությունն այս տարի փոսալցում չի իրականացնում․ պնդումը սխալ է
18.02.2026 | 11:42
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում «լավ առաջընթացի» մասին, Վենսը՝ խոսել Վաշինգտոնի «կարմիր գծերից»
18.02.2026 | 11:40
Էլինա Ավանեսյանը կրել է երրորդ անընդմեջ պարտությունը
18.02.2026 | 11:33
Ռուբեն Վարդանյանի դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ  դատավարական «ծաղրի» գագաթնակետն է. Amnesty International
18.02.2026 | 11:22
Ուկրաինացիները երբեք չեն ների Դոնբասի փոխանցումը Ռուսաստանին. Զելենսկի
18.02.2026 | 11:20
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն արտագնա հաղթանակներ են տարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքից հետո Մոսկվան հույս ունի, որ Բաքուն կճանաչի «նոր ռուսական շրջանները և Ղրիմը», հայտնել է ՌԻԱ Նովոստիի տեղեկացված աղբյուրը։

Խոսքն այս դեպքում Ուկրաինայի օկուպացված Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի շրջանների, Զապորոժիեի և Խերսոնի տարածքների մի մասին է վերաբերում։

«Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքի կապակցությամբ Մոսկվան ակնկալում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթը, որն ամենաբարձր մակարդակով ամրագրված է 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրում, Բաքուն ավելի հավասարակշռված դիրքորոշում կզբաղեցնի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կճանաչի Ռուսաստանի մոտեցումների արդարացիությունը  հատուկ ռազմական գործողության համատեքստում և Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի մեր երկրին պատկանելության վերաբերյալ դիրքորոշումը։ Ինչպես որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ «եթե Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի առաջնագծում՝ առանց իրական խաղաղության շուրջ համաձայնության գալու, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, որը Ուկրաինան, ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ որոշ ժամանակ անց կփորձի վերադարձնել»։

«Եթե դադարեցնենք հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով և չպայմանավորվենք իրական խաղաղության հարցում, պարզապես կնքենք ինչ-որ հրադադար, ապա, գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածաշրջան՝ Ղարաբաղը, և այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Որոշ ժամանակ անց Ուկրաինան, ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին, կփորձի այն հետ նվաճել, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ»,- ասել էր Մեդինսկին։

Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել։

«Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի՝ Russia Today-ին տված հարցազրույցում արված հայտարարությունը, որում աղավաղվել են նախկին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ փաստերը, իսկ Ղարաբաղը ներկայացվել է որպես վիճելի տարածք, ափսոսանք ու զարմանք է առաջացնում։ Զարմանալի է, որ ՌԴ նախագահի օգնականն ու Ռուսաստանում պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մեդինսկին չգիտի, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել։ Կցանկանայինք հիշեցնել, որ Ղարաբաղն Ադրբեջանի  հնամենի հողն է։ Ռուսաստանն ինքն է ճանաչել և ճանաչում Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Միևնույն ժամանակ, վիճելի կետն այն է, որ երկրի նախագահի օգնականը կա՛մ չի հասկանում, կա՛մ չի ուզում հասկանալ իր պետության դիրքորոշումն այս հարցում»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ, արձագանքելով Բաքվին, հայտարարել է, որ ՌԴ-ն «պաշտոնապես Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի