Զախարովան, արձագանքելով Բաքվին, հայտարարել է, որ ՌԴ-ն «պաշտոնապես Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք»

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

Մոսկվան կոչ է անում համատեքստից չկտրել ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկիի խոսքերը Ղարաբաղի վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պետք չէ գոյություն չունեցող թեզերը հանել համատեքստից և փոխել բառերը՝ դրանց տալով բոլորովին այլ իմաստ»,- նշել է նա։

Զախարովան ընդգծել է՝ «Ռուսաստանը պաշտոնապես այդ տարածաշրջանը ճանաչում է Ադրբեջանի տարածք»։ Նա հավելել է, որ Մեդինսկին խոսել է «պատմական ասպեկտի, սոցիալ-մշակութային առանձնահատկությունների և մարդկանց ցավի» մասին։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ «եթե Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի առաջնագծում՝ առանց իրական խաղաղության շուրջ համաձայնության գալու, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, որը Ուկրաինան, ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ որոշ ժամանակ անց կփորձի վերադարձնել»։

«Եթե դադարեցնենք հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով և չպայմանավորվենք իրական խաղաղության հարցում, պարզապես կնքենք ինչ-որ հրադադար, ապա, գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածաշրջան՝ Ղարաբաղը, և այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Որոշ ժամանակ անց Ուկրաինան, ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին, կփորձի այն հետ նվաճել, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ»,- ասել էր Մեդինսկին։

Ի պատասխան ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել։

«Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի՝ Russia Today-ին տված հարցազրույցում արված հայտարարությունը, որում աղավաղվել են նախկին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ փաստերը, իսկ Ղարաբաղը ներկայացվել է որպես վիճելի տարածք, ափսոսանք ու զարմանք է առաջացնում։ Զարմանալի է, որ ՌԴ նախագահի օգնականն ու Ռուսաստանում պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մեդինսկին չգիտի, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել։ Կցանկանայինք հիշեցնել, որ Ղարաբաղն Ադրբեջանի  հնամենի հողն է։ Ռուսաստանն ինքն է ճանաչել և ճանաչում Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Միևնույն ժամանակ, վիճելի կետն այն է, որ երկրի նախագահի օգնականը կա՛մ չի հասկանում, կա՛մ չի ուզում հասկանալ իր պետության դիրքորոշումն այս հարցում»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի