Բաքուն կտրուկ է արձագանքել Ղարաբաղի մասին ՌԴ նախագահի օգնական Մեդինսկիի հայտարարությանը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Եթե ​​Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի առաջնագծում՝ առանց իրական խաղաղության շուրջ համաձայնության գալու, այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, որը Ուկրաինան, ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին, որոշ ժամանակ անց կփորձի վերադարձնել, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, Ստամբուլի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե դադարեցնենք հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով և չպայմանավորվենք իրական խաղաղության հարցում, պարզապես կնքենք ինչ-որ հրադադար, ապա, գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածաշրջան՝ Ղարաբաղը, և այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Որոշ ժամանակ անց Ուկրաինան, ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին, կփորձի այն հետ նվաճել, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ»,- ասել է Մեդինսկին RT-ի ամերիկացի լրագրող Ռիք Սանչեսին տված հարցազրույցում։

«Մենք չենք ուզում, որ մեզ մոտ պատրվակ ստեղծվի՝ հսկայական Ղարաբաղ ոչ մեկի կողմից չճանաչված, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ բռնկվել։ Հետևաբար, մենք ուզում ենք դադարեցնել, կնքել լիակատար խաղաղություն և ճանաչել նոր տարածքները»,- հավելել է Մեդինսկին։

ՌԴ նախագահի օգնականի այս հայտարարությունները Բաքվի դժգոհությունն են առաջացրել։

«Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի՝ Russia Today-ին տված հարցազրույցում արված հայտարարությունը, որում աղավաղվել են նախկին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ փաստերը, իսկ Ղարաբաղը ներկայացվել է որպես վիճելի տարածք, ափսոսանք ու զարմանք է առաջացնում։ Զարմանալի է, որ ՌԴ նախագահի օգնականն ու Ռուսաստանում պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մեդինսկին չգիտի, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել։ Կցանկանայինք հիշեցնել, որ Ղարաբաղն Ադրբեջանի  հնամենի հողն է։ Ռուսաստանն ինքն է ճանաչել և ճանաչում Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Միևնույն ժամանակ, վիճելի կետն այն է, որ երկրի նախագահի օգնականը կա՛մ չի հասկանում, կա՛մ չի ուզում հասկանալ իր պետության դիրքորոշումն այս հարցում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հաջիզադեն նաև Մեդինսկիին խորհուրդ է տվել չվնասել միջպետական հարաբերություններին։

«Մեր խորհուրդը պարոն Մեդինսկիին՝ չվնասել միջպետական ​​հարաբերություններին՝ կեղծ հայտարարություններ անելով այն հարցերի վերաբերյալ, որոնք գտնվում են նրա իրավասությունից դուրս»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի