«Կրթվելը նորաձև է» բանախոսների բառապաշարը տեսնելուց հետո ինձ թույլ չեմ տա էդ լսարան մտնել. պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

«Կրթվելը նորաձև» է հասարակական շարժման ռազմավարության համաձայն՝ շարժումը չի ձևավորվում որպես պետական գրանցման ենթակա կազմակերպություն, այդուհանդերձ, շարժումը լրացնում է կրթության ոլորտում Հայաստանի կառավարության անունից իրականացվող պետական քաղաքականությունը։ ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման նախնական քննարկումների ժամանակ, դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Նրա խոսքով՝ ստացվում է, որ պետական գրանցում չենթադրող որևէ կազմակերպություն իր ռազմավարության ձևակերպմամբ իրեն վերապահում է կրթության ոլորտում պետական քաղաքականությունը լրացնելու գործառույթ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց՝ր հնչած հարցն այդքան էլ հասկանալի չէ, բայց պատասխանեց՝ շեշտելով․ «Եթե դուք հանրային հարթակների ձևավորման մեջ, որտեղ մարդիկ խոսում են կարևոր հարցերից, պրոբլեմ եք տեսնում, այդ պրոբլեմը երբեք չեմ տեսել, չեմ տեսնի։ Ինչո՞ւ պետք է դրա հանդեպ այլ վերաբերմունք ունենալ։ Այդ խոսակցությունը կարևոր է, ինչքան շատ մարդիկ խոսեն, հասկանան իրենց պրոբլեմները, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենանք՝ լուծելու այդ պրոբլեմները»։

Նիստը նախագահող ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ ընդգծեց, որ  «Կրթությունը նորաձև է» շարժումը բաց է բոլորի առջև, եթե Արմենուհի Կյուրեղյանը հարցեր ունի, կարող է մասնակցել։

«Այն բանախոսները, որոնք այդ շարժումն իրականացնում են, այդ բանախոսների ֆեյսբուքյան բառապաշարը տեսնելուց, կարդալուց հետո ընդհանրապես ինձ թույլ չեմ տա այդ լսարան մտնել»,- արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը։

Ավելի վաղ բյուջետային քննարկումների ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «Կրթվելը նորաձև է» ծրագրի ծախսերն իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ կրթարշավ է սկսել։ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը՝ անձամբ կրթվելով և մթնոլորտը փոխելով այնպես, որ դա դառնա նորաձև․ այսպիսի նպատակ ունի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը, որն «Իմ Քայլը» հիմնադրամինն է։ Կրթարշավը ղեկավարում է Աննա Հակոբյանը, Փաշինյանն էլ պարբերաբար հանդես է գալիս բանախոսություններով։ Աննա Հակոբյանը 2025 թվականը հայտարարել է կրթվելու տարի։ Կրթարշավի շրջանակում անցկացվում են հանդիպումներ, դասընթացներ, բանախոսություններ մայրաքաղաքում և մարզերում։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Մանյա Պողոսյան