Այսօր Թրամփ-Նեթանյահու հեռախոսազրույց է ակնկալվում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է այսօր խոսել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնել են Սպիտակ տան երկու պաշտոնյաներ։ Ըստ Reuters-ի՝ այս հեռախոսազրույցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թրամփը փորձում է արագացնել Գազային օգնության ցուցաբերումը և համոզել Իրանին հրաժարվել իր միջուկային ծրագրից։

Թրամփը պարբերաբար արտահայտել է իր դժգոհությունը Նեթանյահուի նկատմամբ։ Անցյալ շաբաթ նա ասել էր, որ զգուշացրել է Նեթանյահուին չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են խաթարել Իրանի հետ միջուկային բանակցությունները։

«Ես նրան ասացի, որ դա անտեղի կլինի անել հիմա, քանի որ մենք շատ մոտ ենք լուծմանը»,- Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել էր Թրամփը՝ նշելով, որ «դա կարող է փոխվել ցանկացած պահի»։

Նախատեսվում է, որ Իրանն էլ շուտով Օմանի միջոցով Միացյալ Նահանգներին կներկայացնի միջուկային համաձայնագրի հակաառաջարկը։ Երկուշաբթի այս մասին  հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ ի պատասխան ԱՄՆ-ի առաջարկի, որը Թեհրանը համարել է «անընդունելի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի