ԱԳՆ-ն աշխատանքից հեռացրել է Փաշինյանի առջև դրոշը գլխիվայր դրած աշխատակցին

Լուրեր

26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
Բոլորը

Արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայության աշխատակիցն ազատվել է աշխատանքից Փաշինյանի և Նիդերլանդների վարչապետի հանդիպման ժամանակ ՀՀ դրոշը գլխիվայր դնելու համար։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԳՆ-ից։

Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Տիրանայում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։ Վարչապետի աշխատակազմը տարածել էր պաշտոնական տեսանյութ, որտեղ ՀՀ պետական դրոշի՝ կարմիր, կապույտ, ծիրանագույնի փոխարեն դրված էր, ծիրանագույն, կապույտ, կարմիր գույների դասավորությամբ մի կտոր։

Հրապարակումից կարճ ժամանակ անց կառավարությունը հեռացրեց այդ տեսանյութը և ավելի ուշ հրապարակվեց մեկ այլ տեսանյութ, որտեղ ընդհանրապես չէին երևում սեղանին դրված դրոշները։

Factor.am-ը մի շարք հարցեր էր ուղղել վարչապետի աշխատակազմ՝ պարզելու համար, թե ո՞ւմ մեղավորությամբ է ՀՀ դրոշի փոխարեն սխալ դրոշ դրվել, ո՞վ և ի՞նչ պատասխանատվության է ենթարկվել։ Նաև խնդրել էինք պարզաբանել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շարունակել մասնակցել հանդիպմանը, երբ սեղանին ՀՀ դրոշը չի եղել։

Վարչապետի աշխատակազմը մեր հարցերը փոխանցել է ԱԳՆ-ին, որտեղից մեր բազմաթիվ հարցերին պատասխան չեն տվել, այլ ընդամենը նշել էին, որ տեխնիկական խնդիր է եղել։ Factor.am-ը երկրորդ անգամ է դիմել, թե՛ վարչապետի, թե՛ ԱԳՆ-ի աշխատակազմերին՝ հստակ պատասխանների ակնկալիքով։ Երկրորդ անգամ ևս լիարժեք պատասխաններ չենք ստացել։ ԱԳՆ-ն այս անգամ միայն նշել է, որ Պետական արարողակարգի պատասխանատու անձն այլևս չի աշխատում ծառայությունում։ Գերատեսչությունը չի բացահայտում աշխատակցի զբաղեցրած պաշտոնը։

Factor.am-ը պարզեց, որ այս պաշտոնակությունը չի վերաբերում Պետական արարողակարգի ծառայության ղեկավար կազմին։ Ամեն դեպքում ԱԳՆ կայքում ներկայացված ղեկավար կազմի բաժնում փոփոխություններ արված չեն։

Նշենք, որ արդեն երկրորդ անգամ է պարզաբանում չի ներկայացվում, թե ինչո՞ւ է Փաշինյանը մոտեցել մի սեղանի, որի վրա ՀՀ դրոշը տեղադրված չէ։

Նարեկ Կիրակոսյան